Հալեպում երկու հայ է զոհվել
Սիրիայի ընդդիմադիր տարբեր զինված խմբավորումների կողմից ապրիլի 25-ին Հալեպի տարբեր շրջաններ ենթարկվել են ինտենսիվ հրթիռակոծումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Հալեպի Գանձասար պարբերականը, հատկապես տուժել է Հալեպի Սուլեյմանիե թաղամասը: Ըստ թերթին փոխանցված տեղեկությունների` կան մարդկային զոհեր, հասցվել է մեծ մասշտաբի նյութական վնաս: Զոհերի թվում կան երկու հայեր, որոնց ինքնությունը դեռ հայտնի չէ: Վիրավորների թվում ևս կան երեք հայեր:
