Նորաշենի նոր գյուղապետը ոստիկանների եւ ԱԻՆ-ի աշխատակիցների հետ կոտրել է համայնքապետարանի դուռը եւ մտել ներս. բնակիչ
Արարատի մարզի Նորաշեն համայնքի նոր համայնքապետ Արտակ Հարությունյանը այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ԱԻՆ-ի աշխատակիցների եւ ոստիկանների ուղեկցությամբ մուտք է գործել համայնքապետարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց համայնքի բնակչուհի Ալինա Կարապետյանը։ Նշենք, որ Նորաշենի բնակիչները դեմ են նոր համայնքապետի նշանակմանը։ Նրանք զգուշացնում էին, որ թույլ չեն տալու նոր համայնքապետին մուտք գործել համայնքապետարան։
