Այն ինչ անում է ԱԺ֊ն հենց միջամտություն է դատական անկախությանը

Պատգամավոր Միքայել Զոլյանը հայտարարում է, որ ինքը մասնակցում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին պաշտոնանկ անելու գործընթացին և հիմնավորում իր դիրքորոշումը հետևյալ կերպ. «մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում վերականգնվի նախկինների օրոք ոչնչացված անկախ դատական իշխանությունը»։ Ե՞րբ է Հայաստանում դատական համակարգը անկախ եղել, և ո՞ր պահին է ոչնչացվել։ Այս հարցի պատասխանը բաց թողնենք, և այլ հարցի փորձենք պատասխանել. ե՞րբ է դատարանը անկախ լինում, և ե՞րբ է ոչնչացվում նրա անկախությունը. Պատասխանն է՝ այն պահից երբ իշխանության մյուս թևերը սկսում են միջամտել դատական համակարգի գործունեությանը, այդ պահից նա սկսում է դառնալ կախյալ։

Հաստատությունը՝ ինստիտուտցիան ոչ թե մարդն է այլ դատական համակարգը, ուրեմն, անկախը ոչ թե մարդն է, այլ դատական համակարգը, նույն դատավորը կախյալ դատական համակարգում կլինի կախյալ, անկախում անկախ, իսկ ինչքան դատարանների անկախությունը ընդլայնվի այնքան անկախ դատավորների թիվը կաճի։ Կխնդրեի այս տողերի ընթերցողները իրենք իրենց հարց տան, երբ այս ինստիտուտից փոխադրվում են մեկ այլ ինստիտուտ, այդյո՞ք իրենց գործողությունները չեն փոխվում։ Օրինակ լրագրողները, կարող են իրենց ներսում հարց տալ և պատասխանել, թե ինչպես է իրենց նկատմամբ պահանջները, ապա նաև իրենց աշխատանքի ձևը փոխվում, երբ այս լրատվամիջոցից փոխադրվում են մեկ այլ լրատվամիջոց աշխատանքի։ Դատական համակարգի անկախությունը սկսում է ավերվել ամեն անգամ այն ժամանակ երբ իշխանության մյուս մարմինները միջամտում են նրա գործերին, և եթե դատարանները անկախ չեն եղել, ապա այն պատճառով, որ մշտապես միջամտել են, ինչքան քիչ են միջամտել այնքան ավելի անկախ են եղել։ Այսպիսով, դատարանի անկախությունը ինստիտուցիա է, երբ դատական համակարգի գործերին չեն միջամտում, այն սկսում է ինքնըստինքյան դառնալ անկախ, այսինքն կախյալ ինստիտուցիան փոխվում է դառնում է անկախ ինստիտուցիա, դատարանները սկսում են անկախ գործել։ Իսկ եթե կոռուպցիա է լինում որևէ դատարանում, ապա համապատասխան մարմիններ կան որոնք պետք է աշխատեն կոռուպցիայի դեմ և հայտնաբերեն ու պատասխանտվության ենթարկեն կոռումպացված դատավորներին։ Բայց եթե որևէ դատկան վճռի նկատմամբ իշխանության մյուս թևի սուբյեկտիվ վերաբերմունքի պատճառով դատավոր են փոխում, ապա հենց սա ուղիղ ճանապարհ է դատարանները կախման մեջ գցելու։ Ամեն նոր իշխանություն դատավորներին կփոխի հենց ինչ որ դատավճիռներ նրա դուրը չգան։ Այն ինչ անում է ԱԺ֊ն հենց միջամտություն է դատական անկախությանը, այսինքն դատարանը դարձնում է կախյալ։ Ընդ որում, Հայաստանի անկախությունից ի վեր այսպիսի կոպիտ միջամտություններ երբեք չեն եղել, հետևաբար ավելի մեծ կախյալություն էլ երբեք չի եղել։

Իմ քայլը առաջնորդվում է ոչ թե ժամանկակից աշխարհում ընդունված ժողովրդավարական ինստիտուցիաներ ստեղծելու գաղափարախոսությամբ, այլ միջնադարյան կրոնաբարոյական բարի և չարի մոտեցմամբ, ինչպես օրինակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր ասում՝ որ եթե սուպերվարչապետությունը առաջ չար նպատակներով էր օգտագործվում, ապա հիմա բարի նպատակներով է օգտագործվում։ Այդպես են մոտենում նաև դատական համակարգին՝ եթե առաջ դատարաններին չար բաներ էին պարտադրում, ապա հիմա իրենք միայն բարի բաներ են պարտադրելու։ Բարին ու չարը, բարու պայքարը ընդդեմ չարի ընկած էր միջնադարյան ինկվիզցիայի հիմքում, Եկեղեցին հենց նրանց ում չար էր համարում, խարույկների վրա վառում էր, որ չարը վերանա։

Բայց քանի որ «չարը» չի վերանում, ուրեմն, խարույկներն էլ չեն վերանում։ «Բարու» անունից «չարի» դեմ պայքարում մեծագույն չարիքներ են գործվել, որոնք ավելի մեծ աղետներ բերեցին արդեն 20րդ դարում։ Ցավալի է որ Հայաստանի անկախությունից 30տարի անց, 21֊րդ դարում դեռևս բանավեճ է դառնում «բարու ու չարի» և ինստիտուցիաների կարևորության հարցերը։

Վահան Իշխանյան, Ֆբ գրառում

դիտվել է 608 անգամ
Լրահոս
17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am