Արմեն Ամիրյանի խնամին է բժիշկներին պարտադրել դուրս գալ աշխատանքից

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Կալանավայրերում բժիշկներին պարտադրում են դուրս գալ աշխատանքից: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություն­ներով՝ քրեակատարողականների ընդհանուր թվով 120 բժիշկներից 50-ն ար­դեն գործազուրկ են: Այստեղ էլ, ըստ մեր աղբյուրների, խնամի-ծանոթ-բարեկամությունը «արդյունավետ է աշխատում»: Ոչ պատշաճ բուժսպասարկումից կալանավայրերում մշտապես դժգոհություն եղել է: Դեռևս նախկին իշխանությունների ժամանակ էին խնդրի լուծման ուղիներ փնտրում, փակե՛լ դատապարտյալների անմխիթար հիվանդանոցն ու նորը կառուցել՝ ավելի լավ պայմաններով, թե՛ ազատազրկվածների բուժումը կազմակերպել քաղաքացիական հիվանդանոցներում, ինչպես շատ երկրներում են անում: Այդպես էլ հարցը մնաց չլուծված:

Եվ, ահա, հետհեղափոխական Հայաստանում կազմավորվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, որը ոչ թե Քրեակատարողական վարչության ենթակայությամբ է գործելու, այլ Արդարադատության նախարարության:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ազատման դիմումների գլխավոր պարտադրողը այս ՊՈԱԿ-ի տնօրենի ԺՊ նշանակված Բագրատ Սայադյանն է, որը, ի դեպ, մշակույթի նախկին նախարար Արմեն Ամիրյանի խնամին է: Բուժաշխատողներին ասել է՝ ազատվելու դիմում գրեն՝ ՊՈԱԿ-ում աշխատանքի խոստումով: Մարդիկ էլ դիմումը գրել են ու հայտնվել «խաղից դուրս» վիճակում: «Վարդաշեն» ՔԿՀ-ի բուժմասի պետին են, օրինակ, հեռախոսազանգով առաջարկել դիմում գրել, վերջինս առարկել է, խոստացել են տեղափոխել «Կոշ» կալանավայր:

Բուժմասի պետը երբ «Կոշում» պարզել է, որ իրեն խոստացած հաստիքն արդեն զբաղված է, հին աշխատավայրում դժգոհել է, որ կատարվածի մասին կհայտնի իրավապահներին, կառաջարկի վերծանել հեռախոսազրույցները: Վերջնարդյունքում նրան առաջարկել են մի դիմում էլ գրել՝ նախորդ՝ ազատման դիմումին ընթացք չտալու խնդրանքով: Ահա այսպիսի քաոտիկ վիճակ է, ինչը, ըստ մեր տեղեկությունների, ավելի մեծ խառնաշփոթ է առաջացրել կալանավայրերի՝ առանց այդ էլ անմխի­թար բուժսպասարկման հատվածում, մասնագիտությամբ անասնաբույժն է բժշկությամբ զբաղվում, խնամի-ծանոթ-բարեկամով են դեղեր նշանակում, ատամնաբույժն առանձին դեպքերում թերապևտիկ օգնության է հասնում, թերապևտը՝ նարկոլոգ է աշխատում...

Ավելին, մեր տեղեկություններով՝ հենց Սայադյանն ու Դատապարտյալների հիվանդանոցի պետի տեղակալ Անդրանիկ Բաղդասարյանն են վճռում ով որտեղ պետք է աշխատի: Իսկ թոշակառուի տարիքային սահմանագիծը հատած Բաղդասարյանն էլ հասցրել է արդեն կնոջը որպես բժշկուհի աշխատանքի տեղավորել կալանավայրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 889 անգամ
Լրահոս
Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am