Ընտրությունների արդյունքները առաջացրել են իշխանությունների զայրույթը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այն փաստը, որ մարզային օղակներում այսօր իշխանությունները լուրջ խնդիրներ ունեն, արդեն նույնիսկ իշխանությունների համար նորություն չէ. ասվածի վառ օրինակը կիրակի օրը տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններն էին, որոնց ժամանակ իշխանության թիրախում հայտնված որոշ համայնքապետներ, որոնք հեռացվել էին աշխատանքից, վերընտրվել են իրենց պաշտոնում, ինչն առաջացրել է իշխանությունների զայրույթը։

Ի դեպ՝ այս թեման իշխանությունների համար առավել ցցուն դարձավ Նորաշենի համայնքապետի հետ կապված պատմության առումով. Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, փորձելով բացատրել, թե ինչու է ազատել Նորաշենի համայնքապետին, ասել է, թե ՏԿԶ նախարար Սուրեն Պապիկյանից գրություն է ստացել, իսկ թե ինչ գրության կամ որոշման մասին է խոսքը, այդպես էլ մնում է անհասկանալի։

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս մասին բարձրաձայնում եւ իրենց դժգոհությունն են հայտնում անգամ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության փորձառու որոշ մասնագետներ՝ նշելով, թե այս ամենը փորձանք է դառնալու ողջ նախարարության գլխին։

Առավել եւս, որ իշխանությունները հետեւողականորեն շարունակում են միջամտել ՏԻՄ ընտրովի մարմինների գործերին՝ վիրահատական միջամտություններով փորձելով ազատվել «անցանկալիներից ու անհնազանդներից»՝ միեւնույն ժամանակ դա որակելով որպես բնական գործընթաց։

Սակայն փորձը ցույց է տալիս, որ մի կողմից՝ իշխանությունները ռեսուրս չունեն իրենց թեկնածուին առաջադրելու, մյուս կողմից՝ «զտված» շատ համայնքապետներ վերընտրվում են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 581 անգամ
Լրահոս
Դարպասների ճաղերից այն կողմ Արարատն է․ Լիլիթ Գալստյան Դավթաշենում Mazda-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թոռանը Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Խոշոր հրդեհ Թաիրովում Եղանակը՝ առաջիկա օրերին ANCA-ն կոչ է անում թույլ չտալ Թուրքիայի վերադարձը F-35 ծրագրին և արգելափակել նոր ռազմական գործարքը Փամբակ գետում վերսկսվել են անհետ կորածի լայնածավալ որոնողական աշխատանքները Վթարային ջրանջատումեր կլինեն 19-ամյա վարորդը բախվել է արգելապատնեշին․ կա վիրավոր Էդուարդ Սպերցյանը 25 մլն եվրոյով Կրասնոդարից տեղափոխվում է Տիրադավերից Վազգեն Միրզախանյանը փաստացի լքել է Մերձբալթյան թեմը ու գտնվում է Հայաստանում Թրամփը հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից» Պուտինը ստորագրել է ռազմական հատուկ օբյեկտների անվտանգության ապահովման մասին օրենքը «Արարատը» նոր գլխավոր մարզիչ ունի․ պաշտոնական Լեհաստանում ձերբակալել են ուկրաինացու, որը երկրի նախագահի հասցեին սպառնալիքներ էր հրապարակել Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 11 վագոն Գեղարքունիքի մարզում բախվել են «Audi»-ն և «Lada»-ն․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ են Թրամփը մեղադրել է Իրանին հրադադարը խախտելու մեջ Թրամփը պահանջում է խիստ պատիժ իր նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի համար Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել.1 ամսվա ընթացքում բանակում սա 2-րդ ինքնաuպանության դեպքն է. Armlur Մարդիկ ուզում են հասկանալ, իմանալ, թե ու՞մ մտքով է անցնում բջջային հեռախոսների տոտալ վերահսկողության գաղափարը. քաղաքագետ Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է Ուկրաինական դրոնը Ռոստովում հարձակվել է թանգարանային համալիրի վրա. կան տուժածներ Մինաբում դպրոցին hասցված hարվածը տեղի է ունեցել ԱՄՆ հետախnւզության uխալների պատճառով․ Bloomberg Հային հայո՞վ․ Կրասնոդարը որոշել է Սպերցյանի հավանական փոխարինողին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am