Սերժ Սարգսյանը Ադրբեջանի կողմից վերցված տարածքի մասին
Ապրիլի 23-ին նախագահականում ամերիկյան Bloomerg մեդիա գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է, որ Ղարաբաղում հայկական կողմը որոշ տարածքներ է կորցրել: «Ադրբեջանական զորամիավորումները վերցրել են շատ փոքր տարածք` հյուսիսային և հարավային շփման գծում, այն չունի ռազմավարական նշանակություն հայկական զինված ուժերի համար, եւ մենք չենք փորձել վերադարձնել այն` խուսափելու համար հավելյալ կորուստներից»,- գործակալության հետ զրույցում ասել է նախագահը: Թարգմանությունը՝ Պանորամա.am-ի
