Գազային գաղտնի նոր գործարք` ռուսական շահով

Գաղտնի հանդիպումներ «Գազպրոմի» և Վրաստանի իշխանությունների միջև Արդյո՞ք Վրաստանի կառավարությունն ու ռուսական «Գազպրոմ» ընկերությունը արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել վրացական շուկայում ադրբեջանական գազի տեսակարար կշռի նվազեցման և այդ ծավալը ռուսական վառելիքով փոխարինելու շուրջ: Այս հարցը հրատապ դարձավ, երբ վրացական մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն, անցած տարեվերջին` դեկտեմբերի 27-ին, երկրի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն շվեյցարական Ցյուրիխում գաղտնի հանդիպում է անցկացրել «Գազպրոմ»-ի` արտահանումների գծով գլխավոր պատասխանատուի` «Գազպրոմ-Էքսպորտ» ընկերության տնօրեն Ելենա Բուրմիստրովայի հետ, այլ հարցերի թվում քննարկելով նաև վրացական շուկա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալը կիսով չափ կրճատելու հարցը: Վրաստանի առաջատար ընդդիմադիր կուսակցության` Ազգային միացյալ շարժման ներկայացուցիչները կառավարությունից պահանջում են հրապարակել բանակցությունների մանրամասները, ինչպես նաև տեղեկացնել հանրությանը դրանց ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: «Կառավարության այս որոշումը ուղղված է Վրաստանի ռազմավարական դաշնակցի` Ադրբեջանի դեմ: Այս քայլը ոտնահարում է երկրի ազգային անկախության գաղափարը, լուրջ սպառնալիքներ է ստեղծում Վրաստանի էներգետիկ անկախության համար: Ազգային միացյալ շարժումը համոզված է, որ վրաց ժողովրդի թիկունքում ընթացող այս բանակցությունները հակասում են Վրաստանի անկախությանը: Մենք պահանջում ենք հրապարակել բանակցությունների բոլոր մանրամասները», - հայտարարում էր ընդդիմադիր պատգամավոր Նուգզար Ցիկլաուրին: Թբիլիսցի փորձագետների մի մասը ևս համոզված է, որ գազային թեմային նվիրված ռուս-վրացական բանակցությունները լուրջ վտանգ են պարունակում: «Վրաստանի և «Գազպրոմ»-ի այս բանակցությունները բավական իրարամերժ բնույթ ունեն: Իրարամերժ է նաև մեր կառավարության պահվածքը: Սկզբում աբսուրդային հայտարարություններ էին հնչում ղազախական գազի գնման, հետո՝ իրանական ու ռուսական գազի մասին: Բացի այդ, խիստ կասկածելի է, թե ինչու է Վրաստանի կառավարությունը բանակցում մի ընկերության հետ, որն օկուպանտ պետությունն է ներկայացնում, ավելին՝ սեփական պետության ձեռքում որպես քաղաքական լծակ է ծառայում», - հայտարարում էր Վրաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Ռոման Գոցիրիձեն: Վրաստանի մայրաքաղաքում գործող պաշտոնաթող դիվանագետների ակումբն էլ հանդես եկավ հայտարարությամբ, որով կոչ արեց ընդհանրապես դադարեցնել բանակցությունները «Գազպրոմ»-ի հետ: «Այն փաստը, որ Ցյուրիխում կայացած հանդիպման մասին տեղեկությունները հայտնվել են դրա անցկացումից օրեր հետո, վկայում է, որ կառավարությունը չէր էլ պատրաստվում հանրությանը տեղեկացնել դրա մասին», - հայտարարում են վրացի փորձագետները` պահանջելով Կալաձեի հրաժարականը: Ինքը էներգետիկայի նախարարը, հակադարձելով այս հայտարարություններին պնդում էր․ «Առայժմ որևէ արդյունք այս բանակցությունների ընթացքում չի արձանագրվել: Այնպես որ, փորձագետների նկարագրած ողբերգությունը իրականում մառազմ է և սուտ»: Կալաձեի խոսքով՝ «Գազպրոմ»-ի և Վրաստանի բանակցություններում առկա միակ էական դետալն այժմ վերաբերում է Հայաստան մատակարարվող գազի տարանցման վճարներին: «Գազպրոմ» ընկերությունն այժմ պահանջում է փոխել վճարման ձևը: Եթե նախկինում մենք իրավունք ունեինք օգտագործել Հայաստան մատակարարվող գազի 10 տոկոսը, ապա այժմ «Գազպրոմ»-ը ցանկանում է հստակ գումարով, այլ ոչ թե  բնական գազով վճարել տարանցման դիմաց», - ասում էր նախարարը: Վրաստանի էներգետիկ ակադեմիայի նախագահ Ռևազ Արվելաձեն, մասնավորապես, ասել է․ - «Այն պահից, երբ Վրաստանը որպես տարանցման վճար պահանջեց իր տարածքով անցնող գազի 10 տոկոսը, «Գազպրոմ»-ը շարունակ փող էր առաջարկում: Դա, սակայն, մեզ ձեռնտու չէ, քանի որ գազի գինը շաղկապված է նավթի գնի հետ, ուստի մեզ ավելի ձեռնտու է վճարը ստանալ գազի տեսքով»: Վրաստանում ու Ադրբեջանում դժգոհ են ​​Վրաց վերլուծաբանների կարծիքով, սակայն, նման առաջարկը Վրաստանի շահերից չի բխում: Վրացի փորձագետ Սոսո Ցիսկարիշվիլին ասել է, թե դեկտեմբերի 27-ին Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն Շվեյցարիայում հանդիպել է «Գազպրոմ էքսպորտ»-ի ղեկավար Ելենա Բուրմիստրովայի հետ։ Կալաձեն հանդիպման է մեկնել չարտերային չվերթով։ Ցիսկարիշվիլին ասել է, թե Վրաստանը մտադիր է երկրում սպառվող ադրբեջանական գազի 50 տոկոսը փոխարինել ռուսական գազով։ Ըստ փորձագետի ունեցած տեղեկատվության, համաձայնագրի վրա աշխատելու է պետական ընկերությունը՝ Նավթի և գազի միջազգային կորպորացիան, որին պատկանում է Բիձինա Իվանիշվիլիի ստեղծած ֆոնդի 100 տոկոս բաժնեմասը: Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունն իսկույն արձագանքել է այս լուրերին՝ գրելով, որ դրանք տարակուսանք և մի շարք հարցեր են առաջացնում։ «Ադրբեջանը ապահովում է Վրաստանի գազի պահանջարկի գրեթե 80 տոկոսը։ Երկու երկրների միջև երկարաժամկետ պայմանագրեր կան կնքված։ Հստակ է, որ խնդիրը SOCAR-ի մատակարարումները չեն», - գրում է մեկնաբանը, նշելով, որ Վրաստանը տարեկան սպառում է մոտավորապես 2 միլիարդ խորանարդ մետր գազ, տարեկան պահանջարկի աճը ընդամենը 8-10 տոկոս է, և SOCAR-ը՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը հեշտությամբ կարող է դա ապահովել։ «Թրենդ»-ը չի բացառում, որ Վրաստանը նման բանակցություններով փորձում է գազի շուկայում մրցակցության տպավորություն ստեղծել՝ նպատակ ունենալով SOCAR-ին ստիպել իջեցնել Վրաստանին տրվող գազի գինը, որը հիմա էլ բավականին ցածր է։ Մեկնաբանը նշում է, որ ամեն դեպքում, եթե Վրաստանը այնուամենայնիվ համաձայնության գա Ռուսաստանի հետ, ադրբեջանական գազը միևնույն է պահանջված կլինի։ «Այդ նույն ծավալները, որ հիմա օգտագործում է Վրաստանը, Ադրբեջանը կուղղի դեպի Թուրքիա կամ Եվրոպա և կվաճառի ավելի թանկ։ Ե՛վ Թուրքիան, և՛ եվրոպական երկրները միայն ուրախ կլինեն ռուսական գազին այլընտրանք, լրացուցիչ ծավալներ ստանալու համար», - գրում է նա։ «Թրենդ»-ի մեկնաբանի կարծիքով՝ ակնհայտ է, թե ադրբեջանական գազը ռուսականով փոխարինելու դեպքում որ կողմը կտուժի։ Իրանը Հայաստանի տարածքով գազ կարտահանի Վրաստան Իրանի նավթի նախարարության Ազգային գազի արտահանման ընկերության տնօրեն Ալի Ռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն ու Վրաստանը նախնական պայմանավորվածության են եկել իրանական գազը Հայաստանի տարածքով Վրաստան արտահանելու հարցում: Ըստ նախարարության պաշտոնական կայքի, Քամելին ասել է, թե նախատեսվում է տարեկան Վրաստան արտահանել մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազ: Բարձրաստիճան պաշտոնյան ընդգծել է, որ պայմանավորվածությունը երկարաժամկետ է, սակայն որևէ այլ մանրամասն չի նշել, այդ թվում՝ թե իրանական գազի հազար խորանարդ մետրի դիմաց վրացական կողմը որքան է վճարելու: «Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Ղահրաման Մոնասյանը, ով հետևում է թեմայի շուրջ իրանցի պաշտոնյաների հայտարարություններին և իրանական լրատվամիջոցների հրապարակումներին, փոխանցել է, թե Թեհրանում կարծում են, որ իրանա-վրացական գործարքը թույլ կտա ավելի մեծ ծավալով շահագործել հայ-իրանական գազատարը: «Նախատեսվում է Հայաստանի գազամուղը շահագործել ամբողջ հզորությամբ: Այսինքն` նոր գազամուղ և այլնի մասին խոսք դեռ չկա: Բացի այն, որ Վրաստանը գազ կստանա, նաև Հայաստանից [Իրան] մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալը կբարձրանա», - «Ազատության» հայկական ծառայության հետ զրույցում ասաց Մոնասյանը: Հայաստանի պատկան մարմիններից առայժմ արձագանքել են միայն Երվանդ Զախարյանի գլխավորած գերատեսչությունից՝ տեղեկացնելով, որ թեմայի վերաբերյալ առաջիկա օրերին հանդես կգան հատուկ հայտարարությամբ: Մետաքսյա  Շալունց

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am