Մենք ակտիվորեն պատրաստվում ենք բանակցությունների մեկնարկին. Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան ամրապնդել է ապրիլի 5-ի հրադադարի ռեժիմը: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:«Մենք ակտիվորեն պատրաստվում ենք բանակցությունների մեկնարկին: Սակայն նախագահների պատրաստ լինելու մասին որոշումը կախված է հենց նրանցից: Մենք հավատում ենք, որ բանակցային սեղանի շուրջ շուտափույթ նստելը բխում է երկու կողմի շահերից»:
