Հակառակորդը վերջին 1,5 տարվա ընթացքում ավելի քան 180 դիվերսիոն փորձ է կատարել
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն այսօր տեղեկացրել է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրականացրել է ավելի քան 180 դիվերսիոն ներթափանցման փորձ և դիվերսիա: Նրա համոզմամբ` հակառակորդին պետք չէ թերագնահատել, նա աշխատում է իր սխալների վրա: Այս դեպքում անհրաժեշտ է մեկ կամ երկու քայլ առաջ լինել: «Վերջին մեկուկես տարվա ընթացքում հակառակորդը գրեթե ամեն օր նոր ուժեր է բերել առաջանագիծ»,-նշել է Արծրուն Հովհաննիսյանը:
