Կայծակնային պատերազմ էր` հստակ և մեծ խնդիրներով
Երևանի պետական համալսարանում «Հայաստանի և Ադրբեջանի ռազմամթերքի համեմատականը» խորագրով դասախոսության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը նշեց, պատերազմը պետք է դետալային ուսումնասիրության ենթարկվի: «Այս պատերազմը հետպատերազմյա և մինչպատերազմյա զարգացումների համար մեծ գիծ քաշեց: Այն, ինչ տեղի ունեցավ պատերազմից առաջ և հետո, ուսումնասիրության կարիք ունի: Մենք պատմական կարևորագույն իրադարձությունների, հայերի բնաջնջման, ցեղասպանության փորձի ականատես եղանք»,-նշեց նա: Այնուհետև տեղեկացրեց, որ ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում միակ ուժը, որը կարողացավ կոտրել Ադրբեջանի ցեղասպան ձեռքը, հայոց բանակն էր: «Ապրիլյան քառօրյա պատերազմին իր բնույթով կայծակնային պատերազմ էր` հստակ և մեծ խնդիրներով: Այս պահին շատ բաներ են ճշտված, հակառակորդը մեծ խնդիրներ էր իր առջև դրել` մասնավորապես կատարել շեղող հարվածներ, որոնց պետք է հետևեր հիմնական հարվածը կենտրոնից: Մեր զորքերի պայքարն անզիջում էր. նրանք թույլ չտվեցին լուրջ առաջխաղացում, դա խառնեց հակառակորդի խաղաքարտերը»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
