Ապագան կառուցելով` չպետք է մոռանալ անցյալը
Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետական քարտուղար Առլեմ Դեզիրն այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Թուրքիայի կողմից հայերի հանդեպ իրականացված ոչրագործությանը, հայտնել է, որ ապագան կառուցելով` չպետք է մոռանալ անցյալը:«Այսօր Երեւան գալով` ես Ծիծեռնակաբերդ եմ այցելել: Դա շատ հուզական պահ է: Ես ծաղիկ եմ ավելացրել դրված հարյուր հազարավոր ծաղիկներին: Մենք չենք մոռանում անցյալը: Ապագան կառուցելով` չպետք է մոռանալ անցյալը», - եզրափակել է Դեզիրը:
