Հակամարտությունները կարող են անկայունության նոր օջախ ստեղծել
Իրանի ԱԳՆ խոսնակ Հոսեին Ջաբիրի Անսարին հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրացման պահից դրա ապաէսկալացիայի համար իրենք կապ են պահպանում և կազմակերպում հանդիպումներ երկու կողմի հետ: «Մենք միշտ ասել ենք, որ տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունները կարող են անկայունության նոր օջախ ստեղծել: Ահաբեկչությունն ու արմատականությունը լայնորեն տարածվում են ու կարող են խնդիր դառնալ բոլոր երկրների համար: Կարծում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ճգնաժամը պետք է դադարեցվի մոտ ապագայում: Իրանը բազմիցս հայտարարել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որպես միջնորդ հանդես գալու պատրաստակամության մասին: Եթե կողմերը ցանկանան, ապա մենք պատրաստ ենք միջնորդություն իրականացնել»,- հայտարարել է նա:
