Շարմազանովը Վլադիմիր Գասպարյանի անունից ներողություն է խնդրել
<<Իմ կարծիքով, անկախ կոնկրետ միջադեպից, բոլորս և՛ լրագրողները, և՛ ոստիկանությունը, և՛ քաղաքական գործիչները, և՛ մեր քաղաքացիները պետք է ձգտնեք պահպանել կոռեկտությունը: Դա է իմ կարծիքը: Ես չեմ ուզում հիմա կոնկրետ գնահատական հնչեցնել: Եթե Սիրանույշը վիրավորվել է, ես՝ որպես իշխանության ներկայացուցիչ, Սիրանույշից ներողություն եմ խնդրում>>,– ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի անունից ներողություն է խնդրում: Հիշեցնենք,որ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը «1in.am» կայքի լրագրող Սիրանույշ Պապյանին ասել էր. «Ես քո մեջ կին չեմ տեսնում»:
