5 կմ առաջ գնալու համար մեր տղաների արյունը թափելն անիմաստ է.Վ. Հարությունյան
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վստահեցնում է.«Ադրբեջանը նույնպես կռվում է 80-ականների զենքերով: Նրանց զենքի 70 տոկոսը 1980- ականների զինամթերք է: Բացի այդ, եթե տեխնիկան 80- ականների է, ապա դա չի նշանակում, որ այն վատն է»: Հայկական կողմը առաջ էր գնում, սակայն ամենաթեժ պահին հրադադար հայտարարվեց ու հայկական բանակի առաջխաղացումը կասեցվեց հարցին,ինչո՞ւ այդպես եղավ, պարոն Հարությունյանը պատասխանեց.«Այդ խոսակցությունները միայն էմոցիաներ են:Նույն բանի մասին էին խոսում 1994 թվականին, սակայն երբ տեղյակ ես լինում իրավիճակի ռազմաքաղաքական կողմին, հասկանում ես, որ այն ժամանակ զինադադարի կնքումը ճիշտ որոշում էր: Ինչ վերաբերում է մեր օրերին, ապա կարող եմ ասել, որ մեզ ոչ մեկն էլ չէր խանգարում, եթե ուզենայինք, առաջ կգնայինք, սակայն 5 կմ առաջ գնալու համար մեր տղաների արյունը թափելն անիմաստ եմ համարում»:
