ՀԱԿ-ն առկախում է ԸՕ քննարկումներին իր մասնակցությունը
«Այսօրվանից սկսվելու են ԸՕ քննարկումներ, որը ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության վստահության ձեւավորման վրա լուրջ ազդեցություն պիտի ունենար: 4+4+4 ձեւաչափը չկայացավ ու կոնսենսուս չեղավ: ՀԱԿ-ը նպատակահարմար չի գտնում, որ ծավալվեն այս քննարկումները, որի ժամանակ անխուսափելի կլինեն քաղաքական լարումները, քանի որ իշխանությունը հանրությանն ընդառաջելու ոչ մի ազդանշան չի տալիս»,-ԱԺ քառօրյայի մեկնարկին հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը : ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ բարձր է գնահատում պատգամավորների ու ՀԿ-երի այն կարծիքը, որ փոխզիջումներով պետք է հասնել քննարկումների. «Թույլ տվեք՝ չկիսել ձեր այն գնահատականները, որոնց մասին դուք խոսեցիք: Մենք էլ ենք ափսոսում, որ կոնսենսուս չի եղել, մեծամասնությունը փոխզիջումների կողմնակից է: Տարանջատենք փոխզիջումն ու ուլտիմատումը: Մենք պատրաստ պետք է լինենք կառուցողական առաջարկների: Շարունակենք աշխատել, որ ունենանք լավ ԸՕ: Մենք ձեզ լսելու ցանկություն ունենք, դուք էլ, կարծում եմ, մեզ»: Մենք ԸՕ քննարկումներին իրենց մասնակցությունն առկախում ենք,-հավելեց նա:
