Շտաբի պետին հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում.Բագրատյան

ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ԱԺ լիագումար նիստում առաջարկում է խորհրդարան հրավիրել Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին ու Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանին՝ քառօրյա պատերազմի ժամանակ հայկական կողմի թույլ տված սխալների մասին խոսելու համար: Հրանտ Բագրատյանը նկատում է՝ քսան օր առաջ ավարտված չորսօրյա պատերազմը ստիպում է, որ անդրադառնանք օրակարգում ընդգրկված ավելի լուրջ հարցերի. «Մենք բողոքում ենք, թե հին զենքեր են եղել ու դատապարտում ենք, սակայն այդ զենքերից չէ, որ զոհ ենք տվել: Զոհ ենք տվել, քանի որ երեկոյան ժամը ութից հետո զինվորը չի տեսնում, չկա համապատասխան սարքավորումներ: Բանակի ղեկավարման որակի հետ կապված լուրջ խնդիրներ ունենք: Շտաբի պետին պետք է հրավիրենք, տեսնենք՝ ինչ է կատարվում բանակում: Օլիգարխներն այսօր ջիփերով են ման գալիս: Հրատապ կարգով այս հարցը պետք է մտցնել ու քննարկել, թե նույնիսկ եղած գումարներն ինչ արդյունավետությամբ են օգտագործվում»: Նա նաև հարցրեց՝ արդյո՞ք պաշտպանությանը տրված գումարներն արդյունավետ են ծախսվում: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ պատասխանեց, թե չի կարծում, որ նման հարցերը պետք է հրապարակային քննարկել: «Ես կարծում եմ, որ նման նուրբ հարցերն այսպես չեն քննարկվում: Մենք ձեր առաջարկությամբ, տիկին Զոհրաբյանի առաջարկությամբ, այստեղ կազմակերպել ենք փակ քննարկումներ, ներկա է եղել Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, նրան քառասունվեց հարց է հղվել, խիստ հարցեր ու չկա մի հարց, որ իրենք պատրաստ չեն քննարկել: Նպատակահարմարության մասին պետք է խոսենք: Չեմ կարծում, որ նման քննարկումը կօժանադակի, որ օր առաջ ավելի լավ լուծենք մեր խնդիրները»,- նշեց Շարմազանովը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am