ԱՄՆ-ից վերադառնալուց հետո Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել. Քննարկվել է Արթուր Վանեցյանի և Սասուն Միքայելյանի հարցը

«Փաստինֆո»-ի տեղեկություններով, ԱՄՆ-ից վերադառնալուց հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է հրավիրել, որի ժամանակ ի թիվս այլ հարցերի քննարկվել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակը։ Մասնավորապես՝ խոսվել է Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի գործունեության մասին, որի ընթացքում վարչապետը շատ կտրուկ արտահայտություններով է հանդես եկել՝ ուղղված նրանց։

Տեղեկությունը ճշտելու համար կայքը դիմել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանին, որը, ըստ էության, չի հերքել խորհրդակցության փաստը։

«Օրական վարչապետն ունենում է բազմաթիվ խորհրդակցություններ, քննարկումներ, առհասարակ դա աշխատանքային գործառույթների մեջ է մտնում և դրանում քննարկվում են ներքաղաքական, արտաքին քաղաքականության արդի, նաև հանրության ուշադրության կենտրոնում գտնվող տարբեր հարցեր»,- կայքի հարցմանն ի պատասխան ասել է մամուլի խոսնակը։ Ճշտող հարցին, որ քննարկվել են արդյոք Արթուր Վանեցյանի եւ Սասուն Միքայելյանի գործունեությանը վերաբերող հարցերը՝ ասել է. «Դե հենց դա եմ ասում, որ բոլոր հարցերը քննարկվում են, հասարակության հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը քննարկվում են»

Հիշեցնենք, որ մամուլում տևական ժամանակ է խոսվում է Փաշինյանի և Սասուն Միքայելյանի հարաբերությունների լարվածության մասին, իսկ Ա. Վանեցյանի դեպքում այն ակնհայտ է։ Վանեցյանն աշխատանքից ազատվելու մասին տարածած հայտարարության մեջ նշել էր. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»: Արձագանքելով Վանեցյանի այս հայտարարությանը Փաշինյանն ասել էր, որ «Դե յուրե լինելով ԱԱԾ տնօրեն հայտարարություն է անում, ըստ էության, իր գերագույն հրամանատարի դեմ՝ դրանից ավելի մեծ անարգանք` սպայի պատվի, չկա: Հասկանում եք, չէ՞ դա ինչ է նշանակում։ Սպան այդպիսի բան անի՞, դա գիտեք ի՞նչ է, դա նշանակում է ուսադիրները գցել աղբամանը: Դա անարգանք է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի նկատմամբ: Եվ ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի հանրությունը շատ հստակ այս երևույթին իր գնահատականը տվել ա»։ Վանեցյանն էլ իր հերթին արձագանքելով վերջինիս ասել էր, թե վարչապետը խոսել է բաների մասին, որոնցից քիչ է հասկանում։

Վարչապետ-ԱԱԾ նախկին տնօրեն հեռակա բանավեճից հետո Սասուն Միքայելյանը հայտարարել էր, որ Արթուր Վանեցյանն իր ընկերն է ու ընկերն էլ մնալու է՝ միաժամանակ արձանագրելով, որ անհրաժեշտ է սթափվել։ «Բոլորս պիտի սթափվենք, որովհետեւ գիտեք էս զորահավաքն ինչ է, Աստված չանի, եթե համախմբված չլինենք, պատկերացրեք թշնամին ինչ կանի, իզուր չէ, որ էսքան տարի թշնամին զինվում է»։

դիտվել է 1799 անգամ
Լրահոս
17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am