Ծնոտ­նե­րին խփե­լուց հե­տո ծա­մել ա­կանջ­նե­րը. «սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան» իշ­խա­նու­թյու­ն է

Իրատեսը գրում է.««Սի­րո և հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան» իշ­խա­նու­թյու­նը դեռ եր­կար կխո­սի չար ու­ժե­րի կող­մից ի­րենց վե­րա­բերյալ «վատ-վատ» բա­ներ գրե­լու, սպառ­նա­լու, սա­բո­տաժ ա­նե­լու և այլ­նի մա­սին: Ոչ թե՝ ո­րով­հետև դա է ի­րա­կա­նու­թյու­նը, այլ՝ մար­դիկ դեռևս «զմայլ­վում» են նման հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով: Պե­տու­թյան կա­ռա­վա­րիչ­նե­րից շա­տե­րը կդժ­գո­հեն, թե սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում հա­մընդ­հա­նուր բա­ցա­սա­կան ֆոն է, որ «ֆեյ­քե­րի» բա­նա­կը բզկ­տում է ի­րենց, ու չեն նկա­տի ի­րենց իսկ թի­մակ­ցի՝ բռ­նու­թյուն պա­րու­նա­կող կոնկ­րետ հայ­տա­րա­րու­թյու­նը կամ սպառ­նա­լի­քը:


«Ես՝ որ­պես 90-ա­կան­նե­րի ե­րե­խա, ով էդ սար­սա­փի մեջ է մե­ծա­ցել, թույլ չեմ տա­լու, որ զար­մու­հիս ու մնա­ցած մեր ե­րե­խա­նե­րը դա ապ­րեն: Անհ­րա­ժեշ­տու­թյան դեպ­քում հատ-հատ բո­լո­րիդ ա­կանջ­նե­րը կծա­մեմ»,- Face­book-ի իր է­ջում գրել է Երևա­նի ա­վա­գա­նու «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Նուարդ Վար­դա­նյա­նը՝ ԱԺ հա­մա­նուն խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Ծո­վի­նար Վար­դա­նյա­նի քույ­րը: Ի դեպ, նրանց հայ­րը՝ Գևորգ Վար­դա­նյա­նը (Ժո­կո), հենց այդ «սար­սա­փի» տա­րի­նե­րին կարևո­րա­գույն մի քա­նի պաշ­տոն­ներ է զբա­ղեց­րել:

«Մա­հա­ցա­ծի հետևից կա՛մ լա­վը, կա՛մ ո­չինչ» սկզ­բուն­քով չենք ցան­կա­նում շա­հար­կել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կա­լի, այ­նու­հետ՝ բնա­պահ­պա­նու­թյան նա­խա­րա­րի պաշ­տոն­նե­րը զբա­ղեց­րած մար­դու ա­նու­նը, բայց դս­տե­րը բա­րե­կա­մա­բար խնդ­րում ենք պահ­պա­նել վար­չա­պե­տի հայ­տա­րա­րած սի­րո ու հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյան մթ­նո­լոր­տը:


Լավ եմ հի­շում՝ ԱԺ նախ­կին պատ­գա­մա­վոր, երգ­չու­հի Շու­շան Պետ­րո­սյա­նին ա­նար­գան­քի սյա­նը գա­մե­ցին այն բա­նից հե­տո, երբ սո­ցիա­լա­կան ցան­ցում բա­նա­կի հաս­ցեին ոչ կո­ռեկտ ար­տա­հայ­տու­թյուն ա­նե­լու հա­մար մի օգ­տա­տի­րոջ է­ջում գրել էր. «Աչ­քերդ կհա­նեմ»:

Բայց, ի տար­բե­րու­թյուն երգ­չու­հու, ո­րի հան­դի­մա­նան­քը, սվին­նե­րով ըն­դուն­վե­լուց զատ, քն­նարկ­վեց նաև Ազ­գա­յին ժո­ղո­վի է­թի­կա­յի ժա­մա­նա­կա­վոր հանձ­նա­ժո­ղո­վում, Նուարդ Վար­դա­նյա­նի՝ ա­կանջ ծա­մե­լու մա­սին գրա­ռու­մը խիստ բնա­կան, ա­ռանց է­մո­ցիա­նե­րի ու հույ­զե­րի ըն­դուն­վեց: Դեռ ա­վե­լին՝ նրան միա­նալ ցան­կա­ցող­ներ էլ ե­ղան:

Նուարդ Վար­դա­նյա­նի գրա­ռու­մը, երևի, չա­րյաց փոք­րա­գույնն ու տրա­մա­բա­նա­կան շա­րու­նա­կու­թյունն է երկ­րի թիվ մեկ ղե­կա­վա­րի՝ «աս­ֆալ­տին փռե­լու» և «ծնոտ­նե­րին խփե­լու» հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 705 անգամ
Լրահոս
Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը Արշակ Սրբազանն արձագանքում է Վեհափառի և իր վերաբերյալ բամբասանքներին (video) Այստեղից 5 կմ հեռավորության վրա Հայաստանի սուվերեն տարածքում են ադրբեջանցիները․ Նարեկ Կարապետյան (video) «Բժիշկն ուղղակի ցեխը մտցրեց, հանեց Նիկոլին». Գառնիկ Դանիելյան (video) Արդարացի՞ է բարերարի կալանավորումը. քաղաքացիների մտքերը (video) «Նիկո՛լ, ուրա՞ Արցախի ֆոնդի կենսաթոշակային փողերը, ո՞նց կերաք»․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am