Միջադեպ՝ ոստիկանապետի մասնակցությամբ

Երեկ՝ ապրիլի 24-ին, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Գագիկ Եղիազարյանի և ՀՀ ոստիկանության աշխատակիցների, և անձամբ ոստիկանապետ Վովա Գասպարյանի միջև տեղի է ունեցել միջադեպ Ցեղասպանության հուշարձանի տարածքում։ Գագիկ Եղիազարյանը հուշարձանից վերադառնալու ճանապարհին տեսնելով, որ քաղաքացիական անձանց մի խումբ անարգել  անցնում է դեպի Արզումանյան փողոց տանող ճանապարհով, որոշում է այդ երթուղով վերադառնալ, քանի որ նախապես իր մեքենան կայանված է լինում Արզումանյան փողոցում։ Սակայն, նա անմիջապես հանդիպում է ոստիկանական արգելքի և, երբ պահանջում է ոստիկաններից չսահմանափակել իր տեղաշարժի իրավունքը, նրանք պատասխանում են, որ նա պետք է վերադառնա ժողովրդի համար հատկացված ճանապարհով։ Գագիկ Եղիազարյանի այն հարցին, թե ինչպես է այլ քաղաքացիների թույլատրվում անարգել վերադառնալ նշված ճանապարհով և, թե ինչու է խտրական վերաբերմունք դրսևորվում իր անձի նկատմամբ, ոստիկանները պատասխանել են, որ այդ ճանապարհով թույլ է տրվում անցնել միայն պատվիրակությունների ներկայացուցիչներին։ Այն պահին, երբ Գագիկ Եղիազարյանը կրկին հարցապնդում է արել, թե ինչու է անմիտ կերպով դժվարացվում ժողովրդի ճանապարհը և ինչու է խտրականություն դրսևորվում պատվիրակությունների ներկայացուցիչների և ՀՀ քաղաքացիների միջև, նրան է մոտեցել ոստիկանական աշխատակիցների շքախումբը՝ ոստիկանապետ Վովա Գասպարյանի գլխավորությամբ։ Ոստիկանապետը Գագիկ Եղիազարյանի հետ խոսել է ոչ միայն սպառնալիքի լեզվով, այլ նաև բարոյականության սահմաններից դուրս արտահայտություններ է գործածել, որը հարիր չէ օրենքի և քաղաքացու իրավունքի ենթադրյալ պաշտպան ոստիկանին, առավել  ևս այդ կառույցի ղեկավարին։ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբ 25 ապրիլի 2016 թ. Երևան

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am