Կոստանյանի «մեծավարի» ապտակը իրավապահներին

ՔՐԵԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԴԱՍԱԳՐՔԵՐԸ ԵՐԿՐՈՒՄ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՓՈՓՈԽՄԱՆ

Մամուլից տեղեկացա, որ ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք առաջադրելու որոշման մեջ առկա են նաև իմ և իմ հանգուցյալ ընկեր Գևորգ Մհերյանի անունները, և փորձ է արված ինչ-որ հանցագործությունների կատարման մեջ մեղադրել մեզ: Մամուլում հրապարակված նյութից պարզ է դառնում, որ ես և Գևորգ Մհերյանը մեղադրվում ենք ոստիկանության պետին ինչ-որ ցուցումներ ու հանձնարարականներ տալու մեջ, ինչն, ի դեպ, բացարձակ հերքում է հենց այդ մտացածին ցուցումների և հանձնարարականների հասցեատեր Ալիկ Սարգսյանը: Միայն այսքանը բավարար է արձանագրելու, որ իմ և Գևորգ Մհերյանի անվան հետ կապվող մեղադրանքներում առողջ բանականությունից բացի բացակայում է նաև որևէ իրավական հիմք:
Ակնհայտ է դառնում, որ Մարտի 1-ի զոհերի համար իրական մեղավորներին գտնելու անկարողությունը քողարկելու նպատակով փորձ է արվում քրեական գործում հնարավորինս մեծ թվով հնչեղ անուններ ներգրավելով` ստեղծել արդյունավետ գործունեության պատրանք: Համոզված եմ, որ եթե նույնիսկ ՀՀ «նոր» իրավապահ համակարգը մեղադրանք առաջադրի և կալանավորի 2008-2018 թվականներին որևէ պաշտոն զբաղեցրած բոլոր անձանց, միևնույնն է դրանով չի մոռացվելու այն հարցը, թե, ի վերջո, ո՞վ կամ ովքե՞ր են Մարտի 1-ի տաս զոհերի և հարյուրավոր վիրավորների համար իրական պատասխանատուները:
Այդ կապակցությամբ կարծում եմ, որ քրեական իրավունքի դասագրքերը մեր երկում այլևս արժեք չունեն և ենթակա են փոփոխման, քանի որ մերօրյա «իրավաբանների» իրականացված քրեական արդարադատությունն ուղղակի հակասության մեջ է անգամ դասագրքային ճշմարտությունների հետ: Նաև ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով նախատեսված բոլոր հնարավորություններն օգտագործելու եմ այս անհեթեթ մեղադրանքներից իմ, ինչպես նաև Գևորգ Մհերյանի անունը պաշտպանելու համար:
Մյուս կողմից ցանկանում եմ հիշեցնել մեր ողջ իրավապահ համակարգին, որ նրանք, ովքեր իրենց գործունեության ընթացքում թույլ կտան կամ արդեն թույլ են տվել ապօրինություններ, անպայման կրելու են անձնական քրեական և բարոյական պատասխանատվություն իրենց գործողությունների համար` օրենքի տառին համապատասխան:
Մամուլում առկա տեղեկատվության հիման վրա այս պահին այսքանը: Մեղսագրվող արարքների մասին ընդհանրապես և հանցակազմի հատկանիշների մասին` մասնավորապես, հանգամանորեն կխոսեմ ավելի ուշ:

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան

դիտվել է 6588 անգամ
Լրահոս
«Ձեզ մի ճղեք»․ գոռգոռոցներ ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ (video) 17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am