Ադրբեջանական բանակը փորձել է զրահատեխնիկա խոցել. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանական քարոզչամեքենան սեփական բանակի ձախողումները կոծկելու համար անընդհատ նոր ուղիներ է փնտրում, որոնք սակայն իրականում բացահայտում են հակառակորդի քարոզչական թեզերի սնանկ բնույթը: Քառօրյա պատերազմի օրերին ադրբեջանցիները ստահոդ լուրեր տարածեցին Թալիշ և Մատաղիս գյուղերի «ազատագրման» մասին: Այդ օրերին նշված գյուղերում աշխատելու հնարավորություն ունեցած բազմաթիվ հայ և օտարերկրացի լրագրողները ոչ միայն անձամբ առնչվեցին հերթական ադրբեջանական ստին, այլև ամբողջ աշխարհին ցույց տվեցին հակառակորդի իրական դեմքը: Ադրբեջանական քարոզչամեքենայի մյուս անիմաստ հնարքը հանրությանը քաջ հայտնի բարձրաստիճան հայ զինվորականներին սպանված կամ ծանր վիրավորված հայտարարելն է: Ադրբեջանական քարոզչամեքենան դեռևս մինչև ապրիլյան պատերազմը հասցրել էր «սպանել» գնդապետ Ջ. Հարությունյանին, քառօրյա պատերազմի ընթացքում նրան «միացան» նաև գեներալ-լեյտենանտ Մ. Հակոբյանը և մի շարք այլ բարձրաստիճան զինվորականներ: Իհարկե, «սպանվելու» հաջորդ օրն ուղիղ եթերում տրված նրանց հարցազրույցները միանգամայն բավարար էին ադրբեջանական քարոզչամեքենայի կոպիտ, բացահայտ ստի վրա հիմնված աշխատաոճը բացահայտելու համար: Սակայն ապրիլի 23-ին ադրբեջանցիները ծանր վիրավոր հայտարարեցին նաև գնդապետ Ա. Մելքումյանին, ով այս պահին էլ բարեխղճորեն կատարում է իր ծառայողական պարտականությունները: Հետաքրքիր է, որ նույն օրը ադրբեջանական բանակն իր իսկ նախաձեռնած սադրանքների արդյունքում ցավագին հարվածներ է ստացել: Ըստ երևույթին ստացած հարվածների ցավը մեղմելու համար ապրիլի 23-ին իբր թե խփված հայկական տանկի մասին հաղորդագրությունը բավարար չեն համարել և որոշել են շահարկել նաև գնդապետ Մելքումյանի անունը: Ադրբեջանական քարոզչամեքենայի աշխատաոճն իմանալով՝ պարզապես զարմանալի է, որ նրանք չեն պնդում, թե «վիրավորվելու» պահին գնդապետ Մելքումյանը գտնվել է «խոցված» տանկի զրահի վրա: Զարմանալի է նաև, որ նույն տանկի անձնակազմի անդամների թվում չեն նշել նաև «դիպուկահարներ» Նազենի Հովհաննիսյանի՝ հանրահայտ հաղորդավարուհու, և Մարգարիտա Խաչատրյանի՝ «Զինվոր» համակարգող խորհրդի ղեկավարի անունները: Ապրիլի 23-ի և 24-ի ադրբեջանական հաղորդագրություններում իրականության հետ միակ առնչությունն այն է, որ ապրիլի 23-ին ադրբեջանական բանակը իրոք փորձել է խոցել ՊԲ պաշտպանության խորքում գտնվող զրահատեխնիկան, սակայն անգամ գերճշգրիտ SPIKE MR/LR հակատանկային կառավարվող հրթիռային համալիր կիրառելով՝ հաջողացրել են վրիպել ավելի քան 100 մետր: Կիրառված հրթիռի բեկորների լուսանկարներն ու «ծանր վիրավորված» գնդապետ Ա. Մելքումյանի մասին պատմող սյուժեն՝ ստորև:     2_640x4193_640x42056_640x42055_640x4204_640x420 ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am