Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման Հայոց ցեղասպանության մասին. Ռուբեն Վարդանյան
Ինձ համար կարևոր չէ՝ ինչ կասի Օբաման կամ մեկ ուրիշը Հայոց ցեղասպանության մասին, որովհետև այն եղել է, մենք դա ապրել ենք։Այս մասին ապրիլի 24-ին՝ մամուլին ասուլիսի ժամանակ, ասել է IDEA ֆոնդի հիմնադիր, 100 Lives նախաձեռնության համահիմնադիր, բարերար Ռուբեն Վարդանյանը: «Ինձ համար այդքան էլ կարևոր չէ, թե ինչ է ասում Օբաման իմ ժողովրդի մասին: Մենք ասում են, որ մենք ուժեղ ենք, ողջ ենք, բայց մենք երբեք չենք մոռանա: Մենք գիտենք, որ դա ցեղասպանություն է, որ իմ տատիկի և պապիկի ընտանիքները ոչնչացվել են: Ինձ չի հուզում՝ ով ինչ է ասում»,-նշել է Վարդանյանը՝ հավելելով. «Թուրքերի համար իրավիճակը շատ բարդ է, քանի որ Հայոց ցեղասպանության հերքումը նրանց զրկում է առաջ շարժվելու հնարավորությունից»:
