Ի՞ նչ կապ կարող է լինել Վանեցյանի հրաժարականի և Հայկ Հարությունյանի ինքնասպանության միջև

Շատերը նկատեցին, որ Արթուր Վանեցյանի հրաժարականից հաշված օրեր անց Հայհ Հարությունյանը ինքնասպանություն գործեց:

Առաջին հայացքից այս երկու իրադարձությունների միջև կապ չի նշմարվում, սակայն դա միայն առաջին հայացքից: Քանզի Վանեցյանը իր հրաժարակի տեքստում ակնարկեց, որ իրենից պահանջում էին գնալ սպայի պատվին նսեմացնող քայլերի:

«...Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը,
գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ,
որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են...»,- նշված էր իր հրաժարականի հայտարարության մեջ: Փաստորեն ստացվել է, որ իրենից պահանջել են քայլեր, որոնք անհամատեղելի էին սպայի կոչման հետ և այդ իսկ պատճառով էլ ինքը`Վանեցյանը, հրաժարվել է գնալ այդ քայլին: Եվ այդ իսկ պատճառով էլ նա հրաժարական է տվել:

Իհարկե, քանի դեռ Վանեցյանը փակագծերը չի բացել,չի կարելի 100 տոկոսով պնդել, թե ինչ են իրեն ստիպել, որ ինքը մերժել է:

Սակայնկուլիսային տեղեկատվության համաձայն, նրանից պահանջել են, որպեսզի ԱԱԾ-ն ակտիվորեն ներքաշվի մարտի 1-ի գործով մարդկանց դեմ գործողությունների: Նույնիսկ մարդկանց ընտանիքների անդամների վրա ճնշելով: Վերջին անգամ նման գործելաոճով գործում էին ստալինյան ԽՍՀՄ-ում և հիտլերյան Գերմանիայում:

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո նման գործելաոճով սկսեց գործել նաև Սաակաշվիլին: Արդյունքում փոքրիկ Վրաստանում բանտերով անցան ամենահամեստ հաշվարկներով ավելի քան 200 000 քաղաքացի:

Իհարկե հետսաակաշվիլիական Վրաստանում բոլոր այդ դահիճները պատժվեցին, սակայն երկիրը ահռելի կորուստ ունեցավ: Ճիշտ է այդ վարկածը, թե ոչ ցույց կտա մոտ ապագան: Անկախ ամեն ինչից ակներև է, որ այսօր նույն բանն ուզում է իրականացնել Փաշինյանը Հայասատանում: Սակայն հաշվի առնելով մեր երկրի աշխարհաքաղաքական դիրքը, անվտանգության սպառնալիքների քանակը, կարող ենք վստահ պնդել, որ մեզ մոտ դա Փաշինյանին չի հաջողվելու: Իսկ բոլոր նրանք, ովքեր ներգրավված են լինելու այդ հանցագործությունների մեջ վաղը պատասխան են տալու, ոչ թե շարքային դատարանների առջև, այլ՝ զինվորական տրիբունալների: Քանի որ ի տարբերություն Վրաստանի, եթե երկրի ուժային կառույցները դուրս են գալիս ռուսական տիրույթից և մտնում են թուրքական տիրույթ և դա նորմալ է համարվում, ապա մեր պարագայում այդ քաղաքական գիծը համարվելու է պետության դեմ հանցագործություն շատ հասկանալի պատճառներով: Հիշեցնենք, որ այսօր Թուրքիան Վրաստանի թշնամին չէ, նա իր տարածքները չի օկուպացրել:

Այդ իսկ պատճառով էլ բոլորը հասկանում են, որ ով որ խորացված Փաշինյանի պատվերներն է կատարելու, ապա վաղը հայտնվելու է զինվորական տրիբունալում:

Ահա թե ինչու Փաշինյանի պատվերները ոչ միայն Վանեցյանը չի կատարելու, այլ ցանկացած այլ գործիչ:

 

Վանեցյանի հրաժարականը հավանաբար խիստ մտահոգել էր Հայկ Հարությունյանին:Ով մտածում էր, որ Վանեցյանից հետո սկսելու էին ճնշել նաև իր ընտանիքի անդամներին: Եվ որպեսզի նա ազատի իր ընտանիքին այդ վտանգներից հավանաբար գնացել է այդ քայլին:

Այն, որ այս արյունը կմնա Փաշինյանի և իր շրջապատի վրա, ակներև է: Քանզի նախկին ոստիկանապետի փաստացի սպանությունը ուղղակի կապված է եղել իր վրա ճնշումների հետ:

Հայկ Հարությունյանի համար սպայի պատիվը բարձր է եղել, և նա չի ցանկացել արժանանալ այն կեղտոտ բնույթի ճնշումներին, որոնք իր հանդեպ կատարվում էին:

Եվ ինչպես Փաշինյանն է սիրում ասել, ոչ հեռու ապագայում բոլոր նրանք ովքեր այդ ճնշումները գործել էին հայ սպայի հանդեպ պատասխան են տալու ամենախիստ ձևով:

1915 թվականին մեր ժողովրդի հանդեպ շատ դաժան վարվեցին: Եկել է ժամանակը մեր թշնամիների «յան» ազգանունով ներկայացուցիչներին նույն ձևով պատասխանել: Ոչ մեկին թույլ չի տրվելու նսեմացնել հայ սպայի արժանապատվությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 1576 անգամ
Լրահոս
17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am