Չեն պատրաստվում բացահայտել աղբյուրին

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել, որով հայտնում էր, որ գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն»՝ ՀՀ ներքին գործերի նախկին նախարար Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին պարզելու և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար:

Բանն այն է, որ այս երկու կայքերում առավոտյան տեղեկություններ էին հրապարակվել Հայկ Հարությունյանի մահվան հանգամանքների հետ կապված, մասնավորապես, որ նա ճնշումների է ենթարկվել Մարտի 1-ի գործով, նրան պարտադրել են ցուցմունք տալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գնդապետ Գեղամ Պետրոսյանի դեմ, ինչը աղմուկի տեղիք էր տվել համացանցում և ՔԿ-ն էլ որոշել է հրավիրել կայքերի խմբագիրներին՝ հարցաքննության։

168.am-ի հետ զրույցում armlur.am կայքի գլխավոր խմբագիր Քնար Մանուկյանն ասաց, որ քիչ առաջ` ժամը 18։55-ին է ծանուցում ստացել վկայի կարգավիճակով վաղը Քննչական կոմիտեում հարցաքննվելու համար։ Ծանուցագիրը ստացել է առձեռն քննիչի կողմից։

«Վաղն առավոտյան սույն գործի շրջանակներում կմասնակցեմ հարցաքննության, սակայն աղբյուր, բնականաբար, չեմ բացահայտելու»,- ասաց Քնար Մանուկյանը։

Hayeli.am-ի խմբագիր Անժելա Թովմասյանը ևս հաստատեց, որ ծանուցագիր է ստացել և չի պատրաստվում տեղեկատվության աղբյուրը բացահայտել։

դիտվել է 3325 անգամ
Լրահոս
Մեզ համար կենսական նշանակություն ունի «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը. Բագրատ Սրբազան Աշխարհի բոլոր թագերը մի օր ընկնում են, իսկ Աստծո առաջ կանգնող մաքուր սիրտը մնում է հավիտյան․ Տեր Հեթում քահանա Թարվերդյան Հայաստան-Ադրբեջան սահմանին երկրաշարժ է գրանցվել Հենրիխ Մխիթարյանը հոր հիշատակին հարգանքի տուրք է մատուցել Մելոնին քննադատել է Թրամփի «հորինված» մեկնաբանությունները, թե ինքն «աղաչել» է լուսանկարվել նրա հետ Թուրքիան և Գերմանիան մտադիր են մեծացնել առևտրաշրջանառությունը Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում Նիկո՛լ, դե տղա ես, ուղիղ հարցիս պատասխանիր․․․ բա գոռում էիր՝ սրիկա՜՜ են․ Ռուզան Ստեփանյան (video) Առաջին դեպքն է, որ ՍԴ-ում խախտումների ազդեցությունը ելքի վրա մաթեմատիկորեն ապացուցված է. Օրբելյան (video) Ինչպե՞ս է Գագիկ Ծառուկյանն արձագանքում Սամվել Կարապետյանի երեկվա առաջարկին (video) ԲՀԿ-ի քվեների հաշվարկի մասով տեղի է ունեցել խայտառակ մանիպուլյացիա․ Իվետա Տոնոյան (video) Փաշինյանը չի կարող սա մարսել․․․ ի՞նչ է սպասվում նրան․ Դավիթ Ջամալյան (video) Չուշանալ համախմբվել, որպեսզի «չջախջախվել». Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն Հունիսի 7-ի գիշերվա մասին հստակ հարցեր կան․ ինչ պետք է անել. Արթուր Միքայելյան (video) Վթար՝ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած «Գետինը մտնես դու քո կրքերով, այ․․․»․ վաստակաշատ մանկավարժ (video) «Հող հանձնող սրիկա դասալիքնե՛ր, հերոս տղերքի նկարներից վախեցողնե՛ր․․․»․ Ռուզան Ստեփանյանը պոռթկաց Պսիխոպատիայի թեստ՝ քաղաքական լիդերների համար. ինքնուրույն գնահատեք Փաշինյանի վարքագիծը․ Աշոտյան Զատուլինը երեկ զգուշացրեց․ ինչպե՞ս են Փաշինյանին դիմավորելու Ռուսաստանում․ Դավիթ Ջամալյան (video) Փաշինյանի սպառնալիքների և «պլան Բ»-ի մասին․ Բենիամին Մաթևոսյան (video) Ըստ ՔԿ-ի՝ Ռուբեն Հակոբյանը կատարել է ատելություն, խտրականություն քարոզելու հայտարարություններ Այսօր Հենրիխ Մխիթարյանը կայցելի «Փյունիկի» մարզադպրոց Փամբակ գետում ջրահեղձ հայտնաբերված 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am