Փաշինյանը խուսափում է հանդիպել Սորոսի հետ, որ ի՞նչ ապացուցի

Երեկ լոսանջելեսյան ասուլիսում Փաշինյանը պատմել է, որ իր Դավոսյան այցի ընթացքում միլիարդատեր Ջորջ Սորոսը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, սակայն ինքը՝ Փաշինյանը, «ժամանակ չի ունեցել նրա հետ հանդիպելու համար»: Այդ խոսքերից անմիջապես հետո Փաշինյանը անգիր արտասանել է այն միտքը, թե իբր 2018-ի ապրիլյան հեղափոխությունը դրսից աջակցություն չի ստացել և այն եղել է մաքուր «հայաստանյան բնույթի»:

Այստեղ է, որ առաջ է գալիս մի շարք հարցադրումների ժամանակը:

Ինչո՞ւ է Փաշինյանը խուսափում հանդիպել Սորոսի հետ, եթե «բոլորը գիտեն, որ ինքը կապ չի ունեցել հայկական հեղափոխության հետ»:

Ինչպես ասում են, ըստ Ֆրեյդի, Փաշինյանը ակամայից բացահայտում է, որ Սորոսի աջակցությունը այդ դեպքում զգալի է եղել:

Երբ մարդը անընդհատ նշում է, որ իրեն դրսից չեն աջակցել, ապա դա նշանակում է, որ իրեն աջակցել են, այն էլ՝ մեծ մասշտաբներով:

Կա՞ արդյոք որևէ այլ հեղափոխական գործիչ, ով խոստովաներ, որ այո, իրեն աջակցել են դրսից, և դրա համար էլ նրան հաջողվել է իշխանության գալ:

Ոչ Սաակաշվիլին, ոչ Յուշչենկոն, ոչ Պորոշենկոն չեն խոստովանել, որ իրենց աջակցել են դրսից: Նրանց կարծիքով էլ այդ հեղափոխությունները կատարվել են բացառապես «ներսից»:

Ինչպես և բոլշևիկները երբևէ չեն խոստովանել, որ 1917-ին իրենց աջակցել են գերմանացիները:

Միայն որոշ ժամանակ անց է պարզ դառնում, թե ովքեր և ինչպես են նրանց աջակցել այդ հեղափոխությունները իրականացնելու համար:

Ակնհայտ է նաև այն, որ եթե այդ երկրներում պարարտ հող չլիներ, ապա ոչ մի հեղափոխություն էլ չէր իրականացվի:

Այսինքն, առանց պատկառելի պատճառների մեծ դժգոհության ոչ մի երկրում հնարավոր չի լինի հեղափոխություն իրականացնել, դա ակնհայտ է, սակայն դա ճշմարտության միայն մի կողմն է:

Մյուս կողմ այն է, թե ովքե՞ր և ինչո՞ւ են աջակցում այս կամ այն երկրում «հաջող հեղափոխություն իրականացնելու համար»:

Այս տեսանկյունից Փաշինյանին իմաստ չունի խուսափել հանդիպելու իր հեղափոխական գործընկերներից մեկին՝ Սորոսին: Իհարկե վերջինս դրանից չի նեղանա, բայց ինչպես ասում են, «նստվածք կմնա»:

Իսկ արժե՞ մարդու մոտ այդպիսի նստվածք թողնել, մանավանդ, որ բոլորը ամեն ինչի մասին արդեն գիտեն:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

դիտվել է 648 անգամ
Լրահոս
«Ձեզ մի ճղեք»․ գոռգոռոցներ ընդդիմադիր պատգամավորի ելույթի ժամանակ (video) 17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am