Դուք դեղնում եք, գունաթափվում եք. Վլադիմիր Գասպարյան
Այսօր Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ուրբաթ օրը Բաղրամյան պողոտայում լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած ուժին՝ նշելով, որ որեւէ լրագրող բերման չի ենթարկկվել: Վլադիմիր Գասպարյանը չի համաձայնվել այն դիտարկման հետ, թե ոստիկանությունը չի բարեփոխվում: «Ոստիկանությունը փոխվել է եւ շատ է փոխվել: Ուղղակի մարդիկ կան, որոնք դա ուզում են տեսնել, կան, որ չեն ուզում տեսնել»,- ասաց ոստիկանապետը: Վլադիմիր Գասպարյանն ասաց նաեւ, որ ոստիկանությունն ընդունում է իր սխալները, իսկ լրագրողները՝ ոչ: «Բարեփոխվեք, սիրելիներս, բարեփոխվեք, դուք շատ հին եք մնացել: Դուք դեղնում եք, գունաթափվում եք»,- հանդիմանեց լրագրողներին Վլադիմիր Գասպարյանը: Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ ոստիկանապետը խոսքից այն կողմ չի անցնում՝ նա նետել է. «Ես քու մեջ, կներես, կին չեմ տեսնում»:
