Այս ամենի գերագույն պատասխանատուն ապրում է Երևանում.Ր.Հովհաննիսյան
Այս իրավիճակի համար, որն արդեն արտացոլվել է աննախադեպ կորուստներով թե՛ մարդկային, թե՛ տարածքային, մենք պետք է արտահերթ լուծումներ գտնենք: Գերագույն գլխավոր պատասխանատվությունը բնակվում է Երևանում: Այսօր միգուցե հարմար պահ չէ հիշել նրան, բայց դա անհրաժեշտություն է: Չի կարելի ակնկալել արդարություն, Եղեռնի համար հատուցում, նաև մեր հայրենիքի պաշտպանություն, եթե մենք ներքուստ մեր տունը կարգի չենք հրավիրել,-այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը:
