Ռուսաստանը Սիրիայում ավիաբազա կտեղադրի
Սիրիայի տարածքում Ռուսաստանի զինված ուժերի ավիաբազայի տեղադրման համաձայնագիրը Ռուսաստանի և Սիրիայի միջև կնքվել է անժամկետ, հայտնում է gazeta.ru-ն: Այդ մասին գրված է համաձայնության տեքստում: Նշվում է, որ համաձայնությունը կնքվել է 2015 թվականի օգոստոսի 26-ին, Դամասկոսում:
««Հմեյմիմ» օդանավակայանն իր ենթակառուցվածքով և կողմերի համաձայնությամբ առանձնացված անհրաժեշտ տարածությունը տրվում է Ռուսաստանի Դաշնության օգտագործմանն անվճար հիմքով»,- գրված է համաձայնության տեքստում:
Փաստաթղթում նաև նշված է, որ համաձայնության գործողությունը կդադարեցվի միայն գրավոր տեղեկություն ստանալուց մեկ տարի անց, եթե կողմերից մեկն այդ մասին որոշում ընդունի:
2015 թվականի սեպտեմբերի 30-ին Սիրիայում ռուս զինվորականները գործում են միջազգային կոալիցիայից անկախ:
