Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքը հրատապ անհրաժեշտություն է. Բուայե
Ֆրանսիայի խորհրդարանի անդամ Վալերի Բուայեն Հայոց ցեղասպանության տարելիցին գրառում է կատարել սոցցանցերում` նշելով, որ կորստի ցավը չի անցել: Նա հրապարակել է լուսանկար` «101. Ցեղասպանություն» գրությամբ: «101 տարի անց էլ ցավը շարունակում է մնալ: Պայքարն ընդդեմ Ցեղասպանության ժխտման չի դադարի: Ակնհայտ է, որ Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրենքը հրատապ անհրաժեշտություն է»,- գրել է Բուայեն:
