Օսիպյանին զգուշացրել են
Վալերի Օսիպյանին ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո Փաշինյանը նրան նշանակեց իր խորհրդական:Օսիպյանի համար այդ նշանակումը անակնկալ է եղել, մեզ հասած տեղեկություններով նա չի ցանկանում ընդունել այդ աշխատանքը, մի քանի շաբաթով առայժմ հանգստանում է, բայց վերադառնալուց հետո ամենայն հավանականությամբ կմերժի առաջարկը: Ոստիկանապետի պաշտոնից ազատելուց հետո նրան զգուշացրել են չկրկնել Վանեցյանի օրինակը եւ նման հայտարարություն չտարածել, զգուշացումը իր դերը խաղաց, բայց Օսիպյանը մյուս առաջարկը ըստ լուրերի չի ընդունի:
