Ով է Սև բերդում նախագահ Բակո Սահակյանին «Արցախի մարզպետ» անվանած «մեր ժամանակների հերոսը». antifake.am

Երեկ՝ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության 28—րդ տարեդարձի գլխավոր միջոցառումներն անցկացվում էին Գյումրիում: Բազմաթիվ միջոցառումների շարքում առանձնանում էր «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությունը, որի «հերոսներն» այն անձինք էին, ովքեր, ըստ հայտարարված նպատակի՝ իրենց ուժերով ստեղծել են սեփական բիզնես և իրենց ապագան կապել Հայաստանի հետ։

Ուշագրավ է սակայն այն, որ միջոցառման ընթացքում մասնակիցներից մեկը, ձայն խնդրելով, մոտեցավ ամբիոնին և ելույթ ունեցավ՝ նախապես ողջունելով միջոցառմանը ներկա պետական բարձրաստիճան պաշտոնյաներին՝ ՀՀ նախագահին, ՀՀ վարչապետին և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, որին նա դիմեց որպես «Հայաստանի Հանրապետության Արցախի մարզպետ»: «Ես էդպես եմ հասկանում»,- հավելեց նա: Ելույթը ողջունվեց անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմից:

Այս «հայտարարությունը» մեծ աժիոտաժ առաջացրեց սոցցանցերում. օգտատերերը ընդգծում էին այս երևույթի անթույլատրելիությունը: Մյուս կողմից, այս «եզրույթն» օգտագործվում է հանրությանը իրենց ծայրահեղականությամբ և ահաբեկչությամբ հայտնի «Սասնա ծռեր» խմբավորման կողմից: Պատահական չէ, որ երեկվա միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավեր էր ուղարկվել խմբավորման պարագլուխ Ժիրայր Սեֆիլյանին:

Բացի այդ, Նիկոլ Փաշինյանը ևս զերծ չի մնում Արցախի վերաբերյալ մանիպուլյատիվ հայտարարություններ անելուց, որոնցից էլ, ամենայն հավանականությամբ, ոգեշնչվել է մեր «հերոսը»:

Նշենք, որ հայտարարությունը առանձնակի ուշադրության է արժանացել «Re:public of Artsakh» և «Баграмян 26» տելեգրամյան ալիքների կողմից։ Վերջինս, բացի իշխանական քարոզչամեքենա լինելուց, օդում կախված լուրերի համաձայն կառավարվում է Նիկոլ Փաշինյանի մերձավոր շրջապատի կողմից։

Հաշվի առնելով այն, որ Արցախի նախագահին ՀՀ Արցախի մարզպետ անվանած և սոցցանցերում աժիոտաժ առաջացրած հայտարարության հեղինակի անունը մրցանակաբաշխության ընթացքում չի հայտարարվել, AntiFake.am-ը ուսումնասիրել է և պարզել, թե ով է այդ անձը։

Այսպիսով, այդ անձը Արտուշ Խաչատրյանն է: Նրա ֆեյսբուքյան էջում նշված է, որ «Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկության հիմնադիր նախագահն է և «Համայնքի զարկերակ» ԵՀԿ ղեկավարը:

 

 

«Սարերի բարիք» սոցիալական ձեռնարկությունը զբաղվում է «վայրի ուտելի բանջարեղենի և դեղաբույսերի մթերմամբ, հավաքով և վաճառքով։ Ծրագիրը իրականացվում է համայնքում գործող «Եվրոպական Միության կողմից իրականացվող «Համայնքային զարգացումը սոցիալական ձեռներեցության միջոցով» ծրագրի շրջանակներում:

«Սարերի բարիք»-ը ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված է որպես սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, որի հիմնադիրը «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն է։

 

Դեռ 2017-ին «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ Արտուշ Խաչատրյանը «Սարերի բարիք»-ի գործունեության մասին ասել է. «Մեր նպատակները շատ են, ծրագրերը՝ բազմազան: Առաջին քայլերը հուսադրող են, որոնք մեզ ընդարձակվելու հնարավորություն են տալիս»։ Մեկ այլ աղբյուրում էլ նշված է, որ «Սարերի բարիք» ՍՊԸ-ի շնորհիվ Վարդենիկ համայնքում բացվել են մի շարք աշխատատեղեր»:

Սակայն հետաքրքիր է, որ համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքի՝ ՍՊԸ-ն մինչ օրս որևէ վճարում չի կատարել հիմնադրամին, այսինքն՝ չունի որևէ գրանցված աշխատող։

 

Իսկ «Համայնքի զարկերակ» ԵՀԿ-ն, համաձայն «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կայքի, ունեցել է մինչև 6 աշխատակից, իսկ ապրիլ ամսից հետո որևէ վճարում արված չէ:

 

Ձեռնարկության ղեկավարը՝ Արտուշ Խաչատրյանը, բավական ակտիվ գործունեություն է ծավալում Գեղարքունիքի մարզում, կազմակերպում մի շարք գյուղատնտեսական փառատոններ:

Արտուշ Խաչատրյանն է կազմակերպել նաև «Ավելուկի փառատոնը», որին մասնակցել է նաև վարչապետի տիկին Աննա Հակոբյանը դուստրերի հետ միասին։

 

Արտուշ Խաչատրյանը նաև Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության ջատագովն է և անվերապահ աջակիցը, ուստի զարմանալի չէ Արտուշ Խաչատրյանի կողմից արված հայտարարությունը՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արցախում արած հայտարարությունների ֆոնին:

 

Արտուշ Խաչատրյանը ժամանակին փորձել է նաև զբաղվել թաղումների կազմակերպման ծառայություններով, սակայն ներկայումս ԱՁ-ի գործունեությունը դադարեցված է:

դիտվել է 3686 անգամ
Լրահոս
17-ամյա աղջիկը ոստիկաններին հայտնել է, որ «Կարմիր բլուր» գերեզմանատան կամրջի տակ երիտասարդն իրեն գցել է գետնին և փորձել համբուրել մարմինը․ ոստիկանությունը փնտրում է Էրոյին Էլեկտրամատակարարումը կդադարեցվի․ Հասցեներ «Նրա հետ քննարկումներն ուսուցանող էին, նա իրապես ուրախանում էր մեր ազգի հաջողություններով»․ Էդուարդ Շարմազանովը՝ լեգենդար «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ, երջանկահիշատակ Սերգեյ Պողոսյանի մասին Խոշոր վթար Այնթապում․ 4 ավտոմեքենա է բախվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ռազմավարությամբ Երբ ՌԴ–ից զենք էինք ձեռք բերում, Ադրբեջանը վայնասուն էր դնում, իսկ հիմա ծպտուն չեն հանում. Ֆարմանյան (video) Զաքարյան․ Մերձավոր Արևելքում էսկալացիան շարունակվում է Օրենքի ընդունումից հետո խաղացողների թիվն աճե՞լ է. «Հրապարակ» ՔՊ-ական ոչ մի պատգամավոր չի դատապարտել հաջիևյան արարքը, քանի որ չի ստացել հրահանգ կառավարությունից Սոչիի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են թռիչքներն ու վայրէջքները Վանս․ ԱՄՆ-ի և Իրանի պատերազմը առաջիկա ամիսներին կմտնի նոր փուլ ՌԴ ԶՈւ-ն գիշերային հարվածով խոցել է Կիևում հատուկ մեքենաներ արտադրող ձեռնարկություն Խտրականության «աստվածները» դատապարտում են․ «Հրապարակ» «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանի հարցը՝ վերեւներում ՔՊ վարչությունում քննարկել են Հայկ Սարգսյանի հարցը․ Սյունիքի թեկնածուների հարցը հետաձգվել է Փաշինյանը Գերմանիա է մեկնում՝ խաղաղության մրցանակ ստանալու․ 25 հազար եվրո կտան․ «Ժողովուրդ» Ինչ ունեցվածք ունի դատավոր Տարոն Նազարյանը․ «Ժողովուրդ» ՔՊ ողջ թիմը պայքարում է 1 մարդու դեմ․ «Ժողովուրդ» ՔՊ-ում կարծիքները կիսվել են. «Հրապարակ» Արա Բադոյանին կկալանավորեն և կտեղափոխեն ՔԿՀ․ «Ժողովուրդ» Ծավի խմելու ջրում սնդիկի հայտնաբերման գործը հասել է Փաշինյանին․ «Ժողովուրդ» Արցախ օտարերկրյա ներկայացուցիչների այցերի մասին բողոք-դիմում է ներկայացվել Հրաժարական են տվել Բաքվի բարբարոսական վարչախմբի գրեթե ամեն ինչ արհեստածին է և մարդատյաց. իրանագետ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am