Լեւոն Տեր-Պետրոսյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր եկել թոռնուհու հետ
Հայ ազգային Կոնգրեսը եւ Հայաստանի Ժողովրդական կուսակցությունը՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ստեփան Դեմիրճյանի գլխավորությամբ այցելել են Ծիծեռնակաբերդ: Լեւոն Տեր-Պետրոսյանը հուշահամալիր էր եկել թոռնուհու հետ: Նրան ուղեկցում էին իր զինակիցներ Լեւոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Մյասնիկ Մալխասյանը:
