Բանակի ղեկավարությունն Արցախի պաշտպանության բանակի հետ անմիջապես վերլուծություններ են արել
Ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա- ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած իրադարձություններից հետո Զինված ուժերը համապատասխան վերլուծություններ են արել: Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: «Բանակի ղեկավարությունն Արցախի պաշտպանության բանակի հետ անմիջապես վերլուծություններ են արել: Մեր դրական կողմն է զինվորների պատրաստակամությունը, իսկ բացթողումների մասով կատարվել է համապատասխան վերլուծություն՝ այդ ամենը շտկելու համար»,- ասաց Սեյրան Օհանյանը:
