Կրեմլի առաջարկն ու Սերժ Սարգսյանի ակնարկը

Այսպիսով Ռուսաստանի  արտգործնախարար Սերգեյ Լովրովի այցն այլևս այնքան պատմական չէ, որքան ենթադրում էինք, որ կարող է լինել: Պարզվեց, որ Լավրովն, այնուամենայնիվ,  Ղարաբաղի հարցով պայմանագրի  որևէ  տեքստ չէր բերել Կրեմլից  կամ էլ, եթե բերել էր այն չընդունվեց: Լավրովի հետ հանդիպման ժամանակ   Հայաստանի նախագահը, անդրադառնալով  Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված  ապրիլյան քառօրյա  պատերազմին,   հայտարարել է, որ սկսելով լայնամաշտաբ ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ՝ Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցեց, որ Ղարաբաղը Ադրբեջանի հետ ոչ մի ընդհանուր բան չի կարող ունենալ. <<Ինը տարվա ընթացքում մենք այդ գործընթացի ակտիվ վկան ու մասնակիցն ենք եղել, փորձել ենք գտնել փոխընդունելի որոշումներ, լինել կառուցողական: Մենք համոզված ենք եղել, որ իսկապես այդ հարցը կարող է լուծվել բացառապես փոխզիջումների հիման վրա, խաղաղ ճանապարհով, բայց այսօր մենք ունենք այն, ինչ ունենք: Դրա համար էլ ինձ համար չափազանց կարևոր է Ձեր տեսակետը՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, դա պատահեց: Իհարկե, մենք մեր պատկերացումն ունենք, բայց Դուք շատ ավելի եք տեղեկացված, այդ իսկ պատճառով շնորհակալ կլինենք, եթե Դուք ներկայացնեք Ձեր պատկերացումը>>,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի տված հարցին, Լավրովի պատասխանն ավելի քան խորհրդանշական է. <<Ինչո՞ւ իրավիճակը հայտնվեց նման ճգնաժամային կետում, ես չեմ կարող որոշել Հայաստանի, Ադրբեջանի կամ ղարաբաղցիների փոխարեն, բայց ես կարծում եմ, որ եթե մեզ հաջողվեր քաղաքական գործընթացում առաջ շարժվել, թեկուզ մի փոքր, եթե մենք թեկուզ նախանշեինք ընդհանուր սկզբունքներ, որոնք կողմերը գոնե հիմք կընդունեին արդեն իրավականորեն պարտավորեցնող փաստաթղթերի մշակման, նախապատրաստման համար, իհարկե, դա ոչ միայն կարևոր դեր կխաղար բանակցությունների վերսկսման համար, այլ նաև զսպող գործոն կհանդիսանար բռնության բռնկումներ թույլ չտալու համար: Բայց, կրկնում եմ, լուծման կարող են հասնել միայն իրենք՝ կողմերը>>: Լավրովի խոսքով՝ առաջին իսկ րոպեներից ռուսական կողմը՝ անձամբ Նախագահը, ձգտել են կասեցնել այն համաձայնագրերի խախտումները, որոնք ստորագրվել են 94-95թթ. և ունեն անժամկետ բնույթ և  կոչ են  արել ոչ մի ձևով կասկածի տակ չդնել այդ կարևորագույն փաստաթղթերը: Մինչն այդ  Հայաստանի արտաքին գործերի նախարարի հետ համատեղ ասուլսում ևս  Լովրովը, հայտարարել էր, որ Ռուսաստանը, իբրև  բանակցային գործընթացի ակտիվ մասնակից և Միսկի խմբի համանախագահող երկիր, գտնում է, որ  կողմերի  համար այս փուլում շատ կարևոր է պահպանել 1994-1995 թվականի հրադադարի  պայմանագիրը, որն անժամկետ փաստաթուղթ է: Սա փաստացի նշնակում է, որ  Կերմլն առաջարկում է առայժմ առաջնորդվել ստատուս քվոյով: Ինչպես հայտնի  է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման երեք հիմնական տարբերակ կա, որոնք  շրջանառության մեջ էին դրված դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից.

  1. 1. Փաթեթային տարբերակ.
  2. 2. Փուլային տարբերակ.
  3. 3. Ստատուս-քվոյի պահպանում։
Սրանք երեքն էլ համարվում են մադրիդյան սկզբուքններ և դրանց  հիման  վրա որոշակի  պայմանագրերի տարբերակներ այս տարիների ընթացքում առաջարկվել են, որոնցից ամենահայտնին  Կազանի պայամնագիրն էր: Սերգեյ Լավրովը Երևանում շատ հստակ  հայտարարեց, որ Կազանի  պայմանագրից Երևանի չի հրաժարվել:  Նալբանդյանը կողքից հիշեցրեց, որ դրանցից հրաժարվել է Ադրբեջանը: Բանակցային  գործընթացի շրջանակում քննարկված բոլոր տարբերակներում  այս կամ այն կերպ տարածքների  վերադարձ նախատեսվում է: Միակ տարբերակը, որը չի ենթադրում տարածքների վերադարձ՝ ստատուս քվոյի պահպանմումն է, որն այս պահին հայկական կողմի համար  բանակցությունների գործընթացում տեղ գտած հիմնական տարբերակներից ամենաձեռնտուն է: Լավրովը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է նաև  կողմերի միջև վստահության մթնոլարտի վերականգնմանը և հետքննությունենրի մեխանիզմի ներդրմանը. << Ինչպես հասկանում ենք, իրավիճակը դեռևս մինչև վերջ չի կայունացել, և մենք ելնում ենք նրանից, որ տվյալ փուլում շատ կարևոր է կյանքի կոչել այն, ինչի մասին Դուք պայմանավորվել եք Ադրբեջանի նախագահի հետ դեռևս 5 տարի առաջ Ռուսաստանի միջնորդությամբ՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմների, միջադեպերի կանխման և վստահության միջոցների մասին, որպեսզի առավելագույնս նվազեցվի, նույնիսկ պարզապես տեխնիկական քայլերի միջոցով, առճակատման բռնկման հնարավոր որևէ վտանգ>>,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը : Հետանքնության մեխանիզմի ներդրումը եղել է ամերիկյան կողմի առաջարկությունը, ինչին Ռուսաստանը ի սկզբանե դեմ էր: Այս փուլում ստատուս քվոյի պահպանմումը և կոնֆլիկտի ժամանակովոր սառեցումը մեզ համար ամեն դեպքում  ընդունելի մոտեցում է: Լավրովը, իհարկե մի շարք  կարևոր հայատարարություններ չի  արել, օրինակ, չի դատապարտել Ադրբեջանի ռազմական ագրեսիան, և անգամ նախագահի շատ ուղիղ տրված հարցին պատասխանելիս, իրերն իրենց անունուվ  կոչելուց խուսափել է: Բայց դա ինչպես ասում են՝ իր գործն է: Մեր ռազմավարական գործընկերոջ  վերաբերմունքից, ամեն դեպքում զգացվում է, որ  Կրեմլը զգացել է Հայաստանին կորցնելու վտանգը և հասկացել, որ, եթե անգամ  Հայաստանի իշխանությանը կարելի է ճնշմամբ ինչ-որ լուծումներ պարտադրել, ապա նույն բանը Հայաստանի բանակի ու հասարակության հետ անել չի կարելի:   Կարինե Սարիբեկյան

դիտվել է 66 անգամ
Լրահոս
Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումները Այսօր կդիտվի «Բերքահավաքի լիալուսինը»․ Լևոն Ազիզյան Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան Աբրահամյան Ինձ համար անընդունելի են մեր պառակտված հանրությունն էլ ավելի բևեռացնելուն մղող նոր թեմաները ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից տեղեկացնում են «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Եվրոպան ամեն ինչ անում է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների հեռանկարը խափանելու համար, որով հետաքրքրված է նաև ԱՄՆ-ն․ Լավրով Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել է Թուրքիան կոչ է անում վերացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի վետոյի իրավունքը Զիդանը անսովոր արգելք է սահմանել Ֆրանսիայի հավաքականի ճամբարում Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկը Հորմուզի նեղուցի և միջուկային ծրագրի վերաբերյալ Հզոր փոթորիկը հարվածել է ԱՄՆ-ի արևելյան ափին․ ճանապարհները ջրածածկ են, հազարավոր մարդիկ մնացել են առանց էլեկտրականության Վրացական ընդդիմությունում Ադրբեջանին մեղադրել են անհարգալից վերաբերմունքի մեջ՝ Կուրմուխի տաճարի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ ՔՊ վերնախավի եկամուտների և կուտակումների թվաբանությունը․ տնտեսագետ Իշխանությունը կարող է սահմանափակել մեր քայլերը, բայց ոչ տնօրինել մեր հավատքը. Տեր Ռուբեն Հազարավոր մարդիկ Գերմանիայում բողոքի են դուրս եկել Բախվել են «Renault»-ը և «Lixiang»-ը․ վերջինը կոտրել է գազատար խողովակները, արտաքին լուսավորության երկաթե սյունը և կողաշրջված հայտնվել ձորակում Չի անցել նույնիսկ 5 տարի Արցախի էթնիկ զտումից, իսկ Բայրամովն ասում է, որ Ադրբեջանը բազմազգ պետություն է, ուր հարգվում են ազգային պատկանելիությունը, կրոնը, մշակույթը․ Գասպարյան Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ Դավթյան Ավտովթար Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում․ վիրավոր կա Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Անթալիայում ուղևորի մահվան պատճառով Չնայած թեմի առաջնորդի բացակայությանը՝ Գառնահովիտի Ս․ Գևորգ եկեղեցում նշվել է Ս․ Գևորգ զորավարի տոնը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am