ԱՄՆ-ն պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Huffington Post
ԱՄՆ-ն վերջերս «Իսլամական պետության» կողմից եզդիների և այլ էթնիկ խմբերի դեմ տեղի ունեցածը ցեղասպանություն հռչակեց: Անշուշտ, եզդի կանանց բռնաբարություններն ու ստրկացումը, եզդի տղամարդկանց սպանդը ցեղասպանություն է. գրում է Huffington Post-ը: Այսպիսով, բառի նշանակությունը, որը բնութագրում է անմարդկային, զանգվածային ջարդերը, կարևոր է: Պարբերականը նշում է, որ «ցեղասպանություն» տերմինն առաջին անգամ կիրառել է Յեյլի համալսարանի պրոֆեսոր Ռաֆայել Լեմկինը՝ փորձելով բացատրել Օսմանյան կայսրության տարածքում հայերի դեմ տեղի ունեցածը: Ուստի, ցանկացած ազգ, որը քննարկում է 1.5 մլն հայերի սպանությունները, պարզապես քաղաքական «ծխածածկույթ» է ստեղծում: «Ցեղասպանությունը տեղի է ունեցել, հայերի նկատմամբ, և այն մարդը, որը հորինել է այդ բառը, ճանաչել է այդ փաստը. բառը ստեղծվել է հայերի ջարդերը նկարագրելու համար: Աշխարհաքաղաքական նկատառումներով ԱՄՆ-ն հրաժարվում է օգտագործել այդ բառը, կասկած չկա, որ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է»,-գրում է պարբերականը: Մինչ Ժամանակակից ցեղասպանությունները հրապարակայնացնելը խնդիր չէ, և այդպես էլ պետք է լիներ, աշխարհը դեռ ԱՄՆ-ից ակնկալում է Հայոց ցեղասպանությունը նկարագրելիս «ցեղասպանության» բառի կիրառումը: «Ցավոք, աշխարհի ամենաուժեղ ազգը դեռ բարոյական տոկունություն չունի ամբողջությամբ ճանաչելու այն, ինչ ապրել են հայերը»,-ասված է հրապարակման մեջ:
