Ջորջ Քլունին՝ Ծիծեռնակաբերդի բարձունքում. լուսանկարներ
Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին Ծիծեռնակաբերդի բարձունքում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Նա ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ և ներկա գտնվեց հոգեհանգստյան կարգին, որը մատուցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդիսապետությամբ: Հնչեց Տերունական աղոթքը, բոլորը մեկ րոպե լռությամբ հարգեցին սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը:
Ծիծեռնակաբերդի բարձունք էին եկել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` տիկնոջ Ռիտա Սարգսյանի հետ, նաև աշխարհահռչակ հայ շանսոնյե Շառլ Ազնավուրը, «Ավրորա» մրցանակաբաշխության հավակնորդներն ու մասնակիցները, «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի մասնակիցները այդ թվում` տարբեր ցեղասպանությունների վերապրածներ:

