«Ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար». Սիլվարդ Ատաջյան

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում ապրիլի սկզբին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը և հատկապես դրա հետևանքները բարոյահոգեբանական ճնշող ազդեցություն ունեցան ոչ միայն Հայաստանում, Արցախում, արտերկրում բնակվող մեր միլինավոր հայրենակիցների վրա, այլև այն մարդկանց, ում թվում է, թե որևէ իրադարձություն այլևս չի կարող կոտրել: Բայց միայն թվում է: Հայոց-ցեղասպանության ակնաատես-վերապրածները, որոնց շուրջ հանրության ուշադրությունը որպես կանոն առավել մեծանում է Մեծ եղեռնի տարելիցին ընդառաջ, նույնպես անմասն չմնացին այն համահայկական ցավալի իրադարձություններից, որոնց ականատես եղանք բոլորս: «Հուզվում էր ամեն զինվորի մասին իմանալով: Շատ էր հուզվում..: Շատ արտահայտվող չէ, բայց թուրքերին էր մեղադրում, ասում էր. «Ապրեն մեր տղաները, որ մուսալեռցիների նման պայքարում են իրենց հողի համար»»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշում է 104-ամյա Սիլվարդ Ատաջյանի թոռնուհին` Նունե Ատաջյանը: ԼՂ հակամարտության գոտում վերջին իրադարձությունները ստիպում են Սիլվարդ Ատաջյանին վերհիշել անցյալը` հեմամատականներ տանելով Մուսա լեռան ինքնապաշտպանական մարտերի հետ: 53 օր շարունակ թուրքական զորեքրի հարձակումները հաջողությամբ հետ մղողների շարքում են եղել նաև ականատեսի հայրը և հորեղբայրը, ում նա համեմատում է այս օրերին հանուն հայրենիքի կյանքը զոհաբերած տղաների հետ: Silvard (2) «Ամեն մի երիտասարդ զոհի համար ցավում է ու ափսոսում»,- հավելում է Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածի թոռնուհին: 104-ամյա կինն իրադարձություններին ակտիվ հետևում է հեռուստացույցով` բաց չթողնելով միմյանց հաջորդող լրատվական թողարկումները: Իր կենսուրախությամբ, բնատուր տոկունությամբ, կյանքի փորձով իմաստնացած այս կինը հույս ունի, որ համակարտությունը շուտափույթ կավարտվի, և մեր երկիրը 1915 թվականի պես հերթական անգամ գերտերությունների մշտական շահերի հետևանքով չի հայտնվի վտանգի մեջ: Silvard (3) Կարճատև, բայց կորուստներով հագեցած պատերազմի բոթը թեև փոքր ինչ ստվերել է, բայց բոլորովին չի ջնջել նրա սրտից այն ցավալի ապրումներն ու մտորումները, որոնք բերում է իր հետ յուրաքանչյուր գարնանամուտ: Որքան ժամանակ էլ անցնի, Մուսա լեռան, Հայոց ցեղասպանության, կոտորածի, գաղթի, ընտանիքի անդամների կորստի անդառնալի հետքերը ստիպում են նրան արտասվել: Արցունքների մեջից ամեն տարի հիշում է հարազատներին, հայրենի բնաշխարհի գեղեցկությունն ու կարծես մտովի տեղափոխվում «էրգիր»: Հայրենիքը ամենից շատ հիշեցնող իրը, այնտեղից բերված խխունջապատ զարդատուփն է, որում խնամքով պահում է ընտանեկան լուսանկարներն ու իր փաստաթղթերը: «Ապրելու ապրիլը» տարեց կնոջ կյանքում խորհրդանշական է: Ապրիլի 7-ին լրացավ նրա 104 ամյակը: Տարեդարձն, ինչպես ամեն տարի, նշեց ընտանիքի անդամների, ծոռնիկի ջերմ շրջապատում: Տիկին Սիլվարդը մայրաքաղաքում բնակվող չորս ականատեսներից մեկն է, ով, չնայած 2015թ. փետրվարին կատարված ոտքի բարդ վիրահատությանը, շարունակում է ապրել ընտանիքի առօրյա հոգսերով: Իր եզակի հասակակիցների նման, պատերազմի գինն իմացող այս մարդն առաջին հերթին ցանկանում է, որ ժառանգներն ապրեն խաղաղ երկնքի տակ: 2016թ. ապրիլի տվյալների համաձայն` Հայաստանում բնակվում է Հայոց ցեղասպանությունը վերապրած 21 անձ, նրանցից 4-ը` տղամարդ: Օրեցօր նրանց թիվը պակասում է. 2014թ.ականատես-վերապրածների թիվը հասնում էր 39-ի, նրանցից 25-ը կին էր, 14-ը տղամարդ: Հայոց ցեղասպանության ականատես-վերապրածները անմասն չեն պետության ուշադրությունից: ՀՀ առողջապահության նախարարությունը գործընկեր կառույցների հետ տրամադրում է շարունակական բժշկական օգնություն և սպասարկում: Հանրապետությունում բնակվող ականատեսները ստանում են անհրաժեշտ բժշկական օգնություն, ապահովվում դեղերով և բժշկական պարագաներով:  

դիտվել է 52 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am