Բնակարանների գներն աճել են, առք ու վաճառքի գործարքները՝ կրճատվել

«Փաստը »  գրում է.«Կադաստրի կոմիտեն հրապարակել է անշարժ գույքի շուկայի 2019 թվականի առաջին կիսամյակի վերլուծությունը, որում, ի թիվս այլ կետերի, տեղեկացրել է նաև, որ տվյալ ժամանակահատվածում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումների քանակի առավել բարձր տոկոսաչափն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 19,3 տոկոս, իսկ ցածրը՝ Նուբարաշեն վարչական շրջանում՝ 0,6 տոկոս:


Բացի դա, Երևանում 2019 թվականի առաջին կիսամյակում անշարժ գույքի առք ու վաճառքի գործարքների առավել բարձր՝ 20,5 տոկոսն արձանագրվել է դարձյալ Կենտրոն, իսկ առավել ցածր՝ 0,7 տոկոսը՝ Նուբարաշեն վարչական շրջաններում:

Իսկ ի՞նչ պատկեր ունենք Երևանում բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գների տեսանկյունից, դրանք բարձրացե՞լ են, թե՞ նվազել և որո՞նք են գների տատանման պատճառները:


«Տնտեսական զարգացման նախաձեռնությունների» կենտրոնն անդրադարձել է այս հարցին, վերլուծել է մայրաքաղաքի բնակարանների շուկայական միջին գների դինամիկան, մասնավորապես՝ համադրելով 2018-2019 թվականների առաջին կիսամյակների տվյալները, իսկ վերլուծության արդյունքները տրամադրել է «Փաստ» օրաթերթին:

Վերլուծությունից պարզ է դառնում, որ 2019 թվականի առաջին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Երևանի բազմաբնակարան շենքերի բնակարանների շուկայական գներն աճել են առնվազն 9,5 տոկոսով:

«Բնակարանների շուկայական միջին գների ամենաբարձր աճն արձանագրվել է Կենտրոն վարչական շրջանում՝ 16,3 տոկոս: Կենտրոնին հաջորդում են Աջափնյակը՝ 11,6, Արաբկիրը՝ 11,1 և Դավթաշենը՝ 10,8 տոկոսներով, իսկ գների ամենացածր աճն արձանագրվել է Ավան վարչական շրջանում՝ 4,7 տոկոս:

ՀՀ բանկերի միջոցով տրված հիփոթեքային վարկերի ծավալները 2019 թվականի 1-ին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 3,7 անգամ, սակայն բազմաբնակարան շենքերում առք ու վաճառքի գործարքների քանակը կրճատվել է 5,33 տոկոսով:

Սա նշանակում է, որ հիփոթեքային վարկավորման պայմանների բարելավումը և գների թանկացումը հանգեցրել են ավելի քիչ քանակությամբ, բայց ավելի թանկ բնակարանների ձեռքբերման:

Մյուս կողմից, քանի որ ոչ միայն պետական, այլև ոչ պետական սեկտորի աշխատողների պարագայում ևս եկամտային հարկը կարող է արդեն ուղղվել միայն առաջնային շուկայից բնակարանների գնման նպատակով վարկերի մարմանը, ապա կարելի է ենթադրել, որ հիմնականում բնակարանները ձեռք են բերվել հենց առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից-խմբ.):

Հետևաբար՝ միջնաժամկետ հատվածում հնարավոր է, որ գների աճը հանգեցնի բնակարանների պահանջարկի կրճատմանը՝ հատկապես երկրորդային շուկայում:

Ավելի պարզ ասած՝ բնակարանների թանկացումը կարելի է պայմանավորել եկամտային հարկի վերադարձի օրենքի կիրարկմամբ՝ ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր հատվածի աշխատողների համար, երբ նրանք ձեռք են բերում բնակարան առաջնային շուկայից (նորակառույց շենքում), ինչպես նաև հիփոթեքային վարկերի տրամադրման պայմանների բարելավմամբ:

Վերոնշյալն էլ իր հերթին նպաստում է նորակառույցներում ավելի թանկ գներով բնակարանների ձեռքբերմանը: Հետևաբար, գների բարձրացումը պայմանավորված է հիփոթեքային վարկով ձեռք բերված նորակառույց շենքերի բնակարանների գներով, որն էլ տարածվել է ամբողջ շուկայի վրա»,-ասված է վերլուծության մեջ:

Կենտրոնից պարզաբանում են՝ ստացվում է, որ բնակարանների գների աճը բացասաբար է անդրադարձել բնակարանների պահանջարկի վրա, ինչի հետևանքով առք ու վաճառքի գործարքների քանակը 2019 թվականի 1-ին կիսամյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, կրճատվել է 5,3 տոկոսով:

Հետաքրքրվում ենք՝ այս դեպքում պետությունը կարո՞ղ է կարգավորել շուկան և զսպել բնակարանների գների բարձրացումը: Հակառակ դեպքում ստացվում է, որ վարկավորման պայմանները բարելավվում են, իսկ մյուս կողմից բնակարանների գները՝ թանկանում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 415 անգամ
Լրահոս
Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Երևանում ամուսինները հարվածել էին 20-ամյա աղջկան, ապա նրան դուրս նետել պատուհանից Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am