Բարոյական չէ, որ մարտի 1-ի տուժողների իրավահաջորդներին փոխհատուցում է տրամադրում Նիկոլ Փաշինյանը.Ռուբեն Մելիքյան-Լուսինե Սահակյան (video)
«Հարգելով այդ մարդկանց վիշտը, հարգելով դժվարությունները, որ այս տարիներին անցել են, բայց կան նրանք, որոնք որ իրականում պետության զոհասեղանին են դրել իրենց զավակներին, տրամաբանական եմ համարում, որ նրանք անարդար են համարում այս տարբերակված մոտեցումը»,-այսօր Հայելի ակումբում լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով զոհված զինծառայողների պահանջին՝ կառավարության դիմաց:
Ըստ Մելիքյանի՝ տպավորություն է, թե յուրայիններին է փոխհատուցում տրամադրում. «Եթե այս որոշումը կայացներ մի մարդ, որը որևէ առնչություն չուներ Մարտի 1-ի հետ, կարծում եմ, դա բարոյականության տեսանկյունից խոցելի չէր լինի»:
Փաստաբան Լուսինե Սահակյանը, սակայն, նշեց, որ, եթե փոխհատուցում ստանային ընտանիքները, ապա այն կարելի էր դիտարկել պետության պարտավորություն, և այդ տեսանկյունից՝ հասկանալի չէր լինի, թե ինչու այս փոխհատուցումը չի տրվում նաև զինծառայողների հարազատներին:
Մանրամասները՝ տեսանյութում.
