Մոռացել են գների նվազման մասին տեղեկացնել ԱՎԾ-ին. «Ժամանակ»

Այսօր խիստ զավեշտալի իրավիճակում է հայտնվել Հայաստանի կառավարությունը: Կառավարության ղեկավար Հովիկ Աբրահամյանը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Շաբոյանի հետ կառավարության նիստում խոսել է գների նվազման մասին: Շաբոյանը հայտարարել է, որ վարչապետի հանձնարարությամբ ուսումնասիրել են ու պարզել, որ մի շարք ապրանքատեսակների գներ նոր տարվա շեմին նվազել են: Եվ ահա մի քանի ժամ հետո Ազգային վիճակագրական ծառայությունը տեղեկություն է հրապարակել, հրապարակել է պաշտոնական տվյալներ, համաձայն որոնց՝ դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, եղել է գնաճ, ընդ որում՝ մի շարք ապրանքատեսակների մասով, մասնավորապես եւ այն, որոնց գների իբր նվազման մասին հայտարարել է Շաբոյանը: Ըստ երեւույթին, Հովիկ Աբրահամյանն ու Շաբոյանը այնքան են տարվել գների նվազման վերաբերյալ երկխոսությունը բեմադրելով, որ մոռացել են այդ մասին տեղեկացնել նաեւ ԱՎԾ-ին, որպեսզի վերջինս գոնե մի-երկու օր ուշ հրապարակեր գնաճի վերաբերյալ տվյալները եւ այդպիսով անհարմար դրության մեջ չդներ վարչապետին ու Շաբոյանին: Ասենք, ԱՎԾ-ն համբերեր՝ մինչեւ հասարակությունը երանությամբ կմարսեր գների նվազման մասին «բալլադը»: Բայց արի ու տես՝ ստացվեց որոշակի չհամադրված իրավիճակ, եւ վարչապետն ու Շաբոյանը հայտնվեցին բավական անհարմար վիճակում: Սակայն սա, իհարկե, առաջին անգամ չէ, երբ Հայաստանի կառավարման համակարգի աջ ձեռքը չի տիրապետում ձախի քայլերին եւ մտադրություններին: Օրինակ՝ հիշարժան է, թե ինչպես էր Հովիկ Աբրահամյանը նախարարներին հորդորում հասարակությանը տնտեսական աճի մասին պատմություններ պատմել: Իրականում ոչ մի նախարար այդպես էլ լուրջ չընդունեց այդ հորդորը եւ չստանձնեց հեքիաթասացի կարգավիճակը՝ լավ հասկանալով, որ երբ հասարակությունը «ժանտախտի» մեջ է, մեղմ ասած՝ նպատակահարմար չէ հեքիաթներ պատմել աճի մասին: Հովիկ Աբրահամյանը իր աճի հետ մնաց մենակ: Այսօր նա մնացել է Շաբոյանի հետ մենակ: Սակայն դա, իհարկե, շատ բան չի փոխում կառավարման համակարգում ընդհանուր իրավիճակի մեջ, եւ նկատելի է, որ ոչ ոք չի ցանկանում լինել հասարակության ծանր սոցիալ-տնտեսական պայմանները թատերական մանիպուլյացիաներով քողարկելու անբարո գործի մասնակից: Համենայնդեպս, խուսանավում են՝ ինչքան կարող են՝ հասկանալով, որ մտնում են իսկապես ծանրագույն պատասխանատվության տակ: Մեծ հաշվով՝ արդեն երկար ժամանակ Հայաստանում դրսեւորվում է կառավարման համակարգի ըստ էության ներքին մի ապստամբություն, այսինքն՝ ապստամբություն է այդ համակարգի ուղեղներում, որը առայժմ արտաքին դրսեւորումներ է ունենում նման «կիքսերի» տեսքով, սակայն այդ դրսեւորումները, անկասկած, կարող են խորանալ՝ իրավիճակի խորացման հետ մեկտեղ: Իսկ իրավիճակը խորանալու է անկասկած, եթե Հայաստանում չեն ձեռնարկվում համակարգային փոփոխությանն ուղղված քայլեր, ընդ որում՝ ներքին եւ արտաքին ուղղություններով: Իրավիճակը խորանալու է, որովհետեւ այն խորանալու է նաեւ Ռուսաստանում: Իսկ Հայաստանը ռուսական համակարգի մաս է, եւ քանի դեռ Հայաստանը այդ համակարգի մաս է, մետաստազները լինելու են անխուսափելի, առավել ցցուն՝ դարձնելով դրանց համար պատասխանատվության դեմ ներհամակարգային ապստամբությունը: Հայաստանում իշխանությունները իրենք իրենց երկար ժամանակ ջերմացրել են այն մտքով, որ Հայաստանի հասարակությունը ապստամբելու փոխարեն արտագաղթում է: Իշխանության մտքով իսկ չի անցել կառավարման համակարգի ապստամբության վտանգը: Իսկ այդ համակարգը արտագաղթողներից չէ: Նախ՝ որովհետեւ արտագաղթելու տեղ էլ չկա՝ Ռուսաստանում արդեն երեւի թե ավելի վատ է, եւ բացի այդ էլ՝ այդ համակարգում սովոր են հանրային միջոցների հաշվին ապրելուն, ոչ թե Ռուսաստանում ասֆալտ փռելու: Հետեւաբար նրանք չեն արտագաղթի, այլ կապստամբեն: Թե ինչ դրսեւորումով՝ արդեն գուցե նույնիսկ էական էլ չլինի»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Իսկ քա՞նի դպրոցներում են արդեն հեռացվել Արցախի դրոշներն ու «Փառքի անկյունները»․ Արման Աբովյան 59-ամյա տղամարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ Արթիկի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում նորածին է մшհացել Թուրք վարորդը Սյունիքի մարզում բեռնատարով հայտնվել է ձորակում Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը ադրբեջանական հարձակումների, խեղաթյուրման և յուրացման թիրախում Պարզվել է՝ երեկ Չարենցավանում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի և վիրավորների ինքնությունը «Խնդրենք Սուրբ Նիկողայոսին ազատել մեզ Նիկոլից» «Վալոդյայի ծանր շունչը զգում էի, բայց աչքերը փակ էին»․ գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանը խոսել է ԱՄՆ-ն «ռեժիմի փոփոխությունից» իջել է մինչև «ով կարող է գտնել մեր օդաչուներին» մակարդակի․ իրանագետ Նիկոլ Փաշինյանի և 18-ամյա Դավիթի գործով քննիչը ազատվել է աշխատանքից․ ՔԿ Ձեր Նիկոլն ինձ աչքով աչք չի սիրում, բայց ես իմ տղու հետ ի՞նչ կապ ունեմ. Իսրայել Հակոբկոխյան Իրանի հակառակորդների նպատակը երկրի լիակատար ոչնչացումն է. Բաղայի Վթարված թուրքական ինքնաթիռի գործով արտաքին միջամտություն չի եղել ԱՄՆ-ն մտադիր է ավելի քան 40 տոկոսով ավելացնել ռազմական ծախսերը «ՀԺԱՄ»-ն իր աջակցությունն է հայտնում «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետանի հետ» դաշինքին Որոշվել է ոստիկանության 5 ծառայողի ազատել ծառայությունից Սիմոնը ելույթ կունենա «Եվրատեսիլ 2026»-ի երկրորդ կիսաեզրափակչում Պարզաբանում՝ Սարդարապատի դպրոցի տնօրենի ազատման խնդրի վերաբերյալ Հռոմի պապն կոչ է արել ​​​​միջոցներ ձեռնարկել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու համար 18-ամյա Դավիթ Մինասյանը գտնվում է «Նաիրի» ԲԿ-ի վերակենդանացման բաժնում Ինչ ասեմ ես Փաշինյանին, որ․․․ Հարցում (video) «Նիկոլը թթվածին էր աղերսում Պուտինից»․ Ռուբեն Հակոբյան (video) Վալոդյա Գրիգորյանին սպանողի աղմկահարույց խոսքը դատարանում (video) Վարդապետյա՛ն, չի՛ կարելի թույլ տալ, որ երկիրը ՔՊ-ի խմբակի տրամադրության տակ լինի․Կարապետյանց (video) ԱՂՄԿԱՀԱՐՈՒՅՑ ՏԵՍԱԳՐՈՒԹՅՈՒՆ․ «Ես ուզել եմ սպանել Վալոդյա Գրիգորյանին» (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am