Դատավորը՝ ճնշումների տա՞կ․ Մարտի 1-ի գործը փորձություն է նոր իշխանության համար

 Հրապարակը գրում է.Մի քանի օր առաջ մարդիկ սոցցանցերում ու «ռեալում» քննարկում էին, թե կազատի՞ արդյոք Նիկոլ Փաշինյանը Քոչարյանին, եւ ի՞նչ կլինի դատավոր Աննա Դանիբեկյանի հետ, եթե նա, այնուամենայնիվ, հանդգնի հիմք ընդունել ՍԴ սեպտեմբերի 4-ի որոշումն ու ազատել ՀՀ երկրորդ նախագահին։ Մյուսները, հատկապես՝ ՀԱԿ-ը, կոչ էին անում ՀՀ քաղաքացիներին՝ սեպտեմբերի 17-ին ներկայանալ Երեւանի ընդհանուր իրավասության Շենգավիթի նստավայր եւ մասնակցել ընդդեմ Քոչարյանի ազատման ակցիային։ Կային նաեւ այնպիսիք, որոնք երկրորդ նախագահին հորդորում էին տղամարդկություն ունենալ ու կրել իր պատիժը։ Քոչարյանի կողմնակիցներն ու թշնամիներն իրար «մարդկային թափոն» ու «զոմբիներ» էին անվանում։ Բայց երեկ, վարչապետի վանաձորյան ասուլիսից ու ԱԱԾ տնօրենի հրաժարականից հետո, կրքերը երկրորդ նախագահի դատի շուրջ փոքր-ինչ մարեցին։ Վանաձորյան ասուլիսում վարչապետը հայտարարել էր, որ ՍԴ-ն ապօրինի որոշում է կայացրել։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, անմիջապես արթնացած, որոշեց, որ Ազգային ժողովը պետք է դիրքորոշում հայտնի Սահմանադրական դատարանի որոշման վերաբերյալ, որից 13 օր է անցել, իսկ օրվա վերջում «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո հայտարարվեց, որ խորհրդարանը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսում։

Այս ամենից հետո դատավոր Աննա Դանիբեկյանի որոշումը՝ մերժել ՍԴ կարգը տապալելու մեջ մեղադրվող նախկին նախագահի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ, ավելի կանխատեսելի դարձավ։ Դատավորի որոշումը Ռոբերտ Քոչարյանն ընդունեց ջղաձիգ ժպիտով։ Նրա պաշտպաններն ակնհայտորեն բարկացած էին։ «Որոշման պատճառ են հանդիսացել երեկ հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց կատարած հայտարարություններն ու ուղիղ սպառնալիքները ՍԴ-ի հասցեին։ Դրանով իսկ իրենք ձեզ ուղարկեցին հստակ կողմնորոշիչ մեսիջ՝ ասելով, որ եթե ՍԴ որոշումն ապօրինի է, իրենք ձեր որոշումը եւս ապօրինի կհամարեն»,- որոշման հրապարակումից հետո Աննա Դանիբեկյանին խոսք ուղղեց Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը։


«Նորիկյան եւ գործընկերներ» փաստաբանական գրասենյակի ղեկավար Նորիկ Նորիկյանը կարծում է, որ ՍԴ որոշումն այնպես է գրված, որ ցանկացած շահագրգիռ կողմ այդ որոշումը կարող է հարմարեցնել իր շահերին ու պատկերացումներին։

«Եթե կան տեղեկություններ, որ կոնկրետ դատավորի վրա կոնկրետ ճնշում է գործադրվել, ու նա էլ ենթարկվել է էդ ճնշմանը, ես խնդրում եմ՝ հրապարակվի, ներկայացվեն իրավապահ մարմիններին ու հանրությանը։ Եթե չկան նման տեղեկություններ, մնացածը Քոչարյանի պաշտպանական թիմի սուբյեկտիվ վերաբերմունքն է»։ ՍԴ որոշումն ուղիղ հետեւանք չէր կարող առաջացնել Քոչարյանի համար՝ կարծում է փաստաբանը։ «ՍԴ-ն արձանագրել էր, որ Քրդատ․ 35-րդ հոդվածում նախագահի քրեական հետապնդումը բացառող հանգամանքի վերաբերյալ որեւէ նշում չկա, բայց դա բացառո՞ւմ է արդյոք նախագահին քրեական հետապնդման ենթարկելը։ ՍԴ-ն դրան չի անդրադառնում։ Ու ավելի կարեւոր խնդիր՝ ՍԴ-ն արձանագրել է, որ Քոչարյանի խափանման միջոցի խնդրի քննարկումը վարույթն իրականացնող մարմնի, այսինքն՝ դատարանի հայեցողության շրջանակում է, դատարանն էլ ասաց, որ պաշտպանների միջնորդության շրջանակում նման հիմքեր չի տեսել»,- ասում է Նորիկյանը։

Նա չոր արձանագրում է նաեւ, որ Մարտի 1-ի գործի անջատված՝ սպանությունների բացահայտման մասով արդյունքը զրոյական է։ «Ես Մարտի 1-ի լիարժեք բացահայտումն ընկալում եմ 10 քաղաքացիների սպանությունների բացահայտելը, հենց բացահայտեցինք, նրանք կասեն, թե ովքեր են հրաման տվողները։ Հենց սա պետք է դառնա այս իշխանության գլխավոր իրավական հարցն ու փորձությունը։ Եթե առկա գործիքակազմով ու ապացույցների բազայով ի վիճակի չեն դա բացահայտելու, թող ժողովրդին չխաբեն, ասեն, որ մարդիկ էլ հասկանան, թե այս գործի վերջն ինչ է լինելու»։ Ճիշտ չէ՞ Մարտի 1-ի գործով նախ հին դատավճիռները Մարտի 1-ով բեկանել, հետո նորերն ընդունել։ «Ես որքան հասկանում եմ, Գլխավոր դատախազությունը սկսել է այդ գործընթացը՝ Մուշեղ Սաղաթելյանի, Սմբատ Այվազյանի գործերով։ Սրանք մեկը մյուսին հակասող գործընթացներ չեն։ Ուղղակի այս պահին հանրությունը պետք է ժամանակ առ ժամանակ տեղեկացվի Մարտի 1-ի վարույթների վերաբերյալ, պետք է ասեն, թե ուր են հասել այս գործերը»։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Ի գիտություն Արցախը հանձնածի՝ պատմության մեջ ոչ մի աղետ առանց պատասխանատվության չի մնացել. Մետաքսե Հակոբյան Ջերմուկում հակառակnրդը Երևանի տարածքի չափով առաջ է եկել Հայաստանի սուվերեն տարածքում․ Նարեկ Կարապետյան ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն Իսրայելն Իրանի վրա ավելի քան 15 000 արկ է նետել հակամարտության սկզբից ի վեր Իրանը ստացել է 15 կետից բաղկացած հրադադարի ծրագիրը. պակիստանցի պաշտոնյաներ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը փոխհատուցում է պահանջում Իրանից Միրզոյանը առանց որևէ ապացույցի ընդդիմությանը վերագրում է պետության գոյությանը uպառնացող վարքագիծ Հունգարիայի վարչապետը կոչ է արել Ուկրաինան բուֆերային գոտի ճանաչել Պարսից ծոցում լարվածության թուլացման բանակցությունների հարթակ կարող են լինել Պակիստանը կամ Թուրքիան Վեհափառ Հայրապետի նախաձեռնությամբ և աջակցությամբ իրականացվեց զինվորի բուժումը Հնդկաստանում Գերմանիայում դատարանը վճռել է ձերբակալել Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող ռումինացուն Թուրքիան և Անգլիան խորացնում են ռազմական համագործակցությունը Ալիևի «սերբական արշավանքը». ինչի՞ մասին էր փետրվարյան հանդիպումը «Քանդենք պետությունը» կուսակցության նախընտրական շանտաժը. ի՞նչ կլինի Փաշինյանի վերընտրվելու դեպքում Թրամփի կողմից արվող մանևրը՝ իր հետագա անելիքների հարցում «առավելագույն ճկունություն» ապահովելու նպատակով է․ Խաչիկյան Խոշոր հրդեհ Ազատության պողոտայի շինություններից մեկում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ Կասկած չկա, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները․ իրանագետ Ադրբեջանական քաղաքացիական օդանավերի համար ՀՀ օդային տարածքի օգտագործման արգելք չի սահմանվել. Քաղավիացիա Եկեղեցին չի կարող ինչ-որ պատահական մարդկանց գործողությունների հետևանքով ոչնչացվել. Արշակ սրբազան Երևանում ամուսինները հարվածել էին 20-ամյա աղջկան, ապա նրան դուրս նետել պատուհանից Բանակցությունների մեկնարկի ֆոնին հակամարտության սրացումը թևակոխում է նոր փուլ. Խաչիկյան Թեհրանում հարձակման հետևանքով՝ դպրոց է վնասվել Մասիսում տղամարդը դանակահարել է նախկին կնոջը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին ավագանու անդամ Սամվել Հակոբյանը Մարտի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am