Այրեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները
Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված ավանդական ջահերով երթը: Հավաքված երիտասարդները մեկնարկից առաջ մեկ րոպե լռությամբ հարգեցին ցեղասպանության տարիներին զոհված 1.5 անմեղ զոհերի հիշատակը, այնուհետև հրկիզեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները` որպես թուրքական կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը հերքելու դեմ բողոքի նշան: Այրվող թուրքական դրոշներից էլ վառեցին ջահերը: Երթի մասնակիցներն Արամ Խաչատրյանի արձանի մոտից ՀՀ դրոշով, ազգային երգեր երգելով շարժվեցին առաջ: Երթը կընթանա ավանդական ուղով` Բաղրամյան պողոտայով դեպի Ծիծեռնակաբերդի բլուր: Գիշերը երիտասարդները հերթապահություն կսահմանեն Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողի անմար կրակի մոտ:Երևանում ջահերով երթն անցկացվում է արդեն 17-րդ անգամ:
