«Տաշիր» խումբ. Հույս ունենք ցույց տալ, որ Հայաստանում հնարավոր է բիզնես զարգացնել
Նոր ձեռնարկությունների բացումը պիտի ցույց տա, որ Հայաստանում հնարավոր է փող ներդնել, երկրում բիզնես զարգացնել: Այդ մասին ապրիլի 23-ին Երեւանում հայտնել է ռուսաստանյան «Տաշիր» խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացնելով Հայաստանում էլեկտրական հաշվիչների նոր արտադրությունը: Արտադրությունը տեղավորվել է «Հայաստանի էլեկտրացանցերի» մասնաճյուղերից մեկում, որը կառավարում է «Տաշիրը»: Պետության ղեկավարը ծանոթացել է արտադրական հնարավորություններին եւ հաշվիչ է նվեր ստացել խորհրդանշական թիվ մեկ սերիական համարով: «Կասկադ – Համակարգեր եւ տեխնոլոգիաներ» ձեռնարկությունը հաշվիչներ կթողարկի, ինչպես նաեւ էլեկտրաէներգիայի ծախսի հաշվարկման ավտոմատ տուփեր:
