Դա նման է նրան, որ մարդն աշխարհին նայի մեկ աչքով. Լեյման Գպաուեյ
«Ավրորա» մրցանակաբաշխության միջոցառումների շրջանակում մեկնարկած Aurora Dialoguesօ- կանանց հիմնախնդիրներին նվիրված քննարկմանը լիբերիացի իրավապաշտպան, Խաղաղության մրցանակի Նոբելյան դափնեկիր դոկտոր Լեյման Գպաուեյը հայտարարեց, որ եթե կինը չի մասնակցում խաղաղար և, առհասարակ, ինչ-ինչ գործընթացների, դա նման է նրան, որ մարդն աշխարհին նայի մեկ աչքով:Դփոկտոր Լեյման Գպաուեյը պատմեց, որ ապրել է գյուղում, որտեղ 8 տարեկան աղջկա փրկել է ամուսնությունից: «Նրանք երբեմն ուղղակի զոհվում են, մեզ հաջողվում է նրանց փրկել, նրանցից ոմանք դպրոց են հաճախում»,- ասաց Նոբելյան մրցանակակիրը: Նա նաև պատմեց մի դեպք, երբ ՄԱԿ-ը եղել է Լիբերիա: «Եվ երբ սկսվեց կրակը, մենք կանանց ուղարկեցինք բանակցությունների և տեսանք, թե ինչպես է կինը կերակրում վիրավոր զինվորին, երբ հետո պարզվել է, հենց այդ զինվորն է սպանել այդ կնոջ դստերը, մենք նրան հարցրեցինք` արդյո՞ք դու դադարեցիր նրան կերակրել: Եվ նա ասաց` ոչ»,-նշեց անվանի իրավապաշտպանը:
