Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով, Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով հարց լուծել. Նաղդալյան
Երևանում ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ-ֆորումին ելույթ ունեցավ նաև խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ ինչպես նշեց՝ ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ուղղված մեծագույն ու ծանրագույն հանցագործություն, վաղեմության ժամկետ չունի, մանավանդ որ աշխարհը դեռ պարտք ու ասելիք ունի ցեղասպանության կենդանի վկաներին: Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ նաև Ադրբեջանի վերջին ագրեսիվ գործողություններին: «Չեմ կարող չխոսել ապրիլյան ագրեսիայի մասին, որը սանձազերծեց Ադրբեջանը: Դիվանագիտական ասպարեզում ձախողվելով, Բաքուն փորձեց ռազմական ճանապարհով հարց լուծել, նպատակ ունենալով հասնել Ստեփանակերտ և պայմաններ թելադրել բանակցություններում: Ինչ ստացվեց, հայտնի է բոլորին: Ադրբեջանը ոչ միայն տանուլ տվեց բլից-կրիգը, այլև տանուլ տվեց քաղաքական ու դիվանագիտական հաշվարկներում, բայց հասցրեց իր ստորագրությունը թողնել այն տարածքներում, որոնց ընդամենը մի քանի ժամով է տիրել: Ադրբեջանական բանակի կազմում կռվող վարձկանների ձեռքով ԼՂՀ քաղաքացիների շրջանում, ինչպես նաև երեխաների ու ծերերի շրջանում սպանություն, ՊԲ զինվորների խոշտանգում, անարգում, անդամահատում: Այս ձեռագիրը սկիզբ է առնում Օսմանյան կայսրությունից ու ձգվում մինչև մեր օրերը, Ադրբեջանը իրեն հավասար հարթության մեջ դրեց իսլամական պետության ահաբեկչական խմբավորման հետ»,- շեշտեց ԱԺ փոխնախագահը։
