«Հեսա ասելու են՝ փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայա մտել». Ն. Փաշինյան (video)

«Այդ 400 000 դոլարը ծախսվել է Ամուլսարի վերաբերյալ ճշմարտությունն ի հայտ բերելու համար և չեմ կարծում, որ այդ նպատակով ծախսված գումարը համարվում է վատնված Այս հարցում մենք պետք է գնանք ճշմարտության հետևից, և ես կարևորում եմ, որ հանրությունը մանիպուլյացիաների չտրվի, նաև իմ շատ սիրելի գործընկերները... Ես ինչո՞ւ եմ ասում ճանապարհները բացեք, որովհետև Հայաստանի Հանրապետությունն ունի կառավարություն, և եթե լինի ճանապարհը փակելու անհրաժեշտությունը՝ կփակի, եթե լինի բացելու անհրաժեշտությունը՝ ապա կբացի:

Եթե մեր բնապահպան գործընկերների ասածը ճիշտ լիներ, ապա, երբ որ Թեղուտի տարածքում 2-3 բալանոց երկրաշարժ տեղի ունեցավ, այդ պատը պետք է վաղուց քանդված-փլված լիներ: Հիմա որևէ մեկը ասելո՞ւ է՝ կներեք, ես սխալվել եմ: Ընդակառակը, պաշտպանելու են իրենց դիրքորոշումները: Հեսա ասելու են՝ կոռումպացված ա, ասելու են՝ փոքր աղջիկս՝ Արփին, Թեղուտում 50 տոկոս փայա մտել: Ինչ ասես՝ կասեն, ինչ լկտի սուտ ասես՝ կասեն, բայց չեն ասի՝ կներեք, մենք էդքան էլ ճիշտ չենք ասել»,- այսօր Վանաձորում մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողի հարցին, թե չե՞ք համարում, որ Ամուլսարում համալիր փորձաքննություն իրականացրած «Էլարդ» ընկերությանը տրամադրված մոտ 400 հազար դոլարը վատնված է և ի՞նչ ուղիներ եք տեսնում այս հարցի լուծման, պատասխանեց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրեց, որ Ամուլսարի հարցում կառավարությունը գնալու է ճշմարտության հետևից: «Ճշմարտությունը որտեղ որ կբերի, ըստ այդմ էլ կկայացնենք որոշում: Եթե կբերի նրան, որ Լիդիանի ստանձնած պարտավորությունների շրջանակում պետք է կայացնել որոշում, մենք կկայացնենք փակելու որոշում: Ի դեպ, ասում են, որ կառավարությունը որոշել է տալ թույլտվություն: Կառավարությունը չի որոշել տալ թույլտվություն: Թույլտվությունը մեզնից առաջ տվել են: Հիմա կառավարությունը 2 հարցի պիտի պատասխանի՝ կա՞ այդ թույտվությունը չեղյալ անելու անհրաժեշտություն, եթե կա, ապա պետք է չեղյալ անելու որոշում կայացնել, եթե չկա՝ չի կայացվի: Հակառակ դեպքում, ՀՀ-ի միջազգային տնտեսական վարկանիշը անկում կապրի: Եթե մեր սխալ գործողությունների արդյունքում վարկանիշն անկում ապրի, Հայաստանում վարկերն ավելի կթանկանան»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

դիտվել է 776 անգամ
Լրահոս
ԿԳՄՍ նախարարի՝ Մայրենիի օրվա առթիվ ուղերձում հայերենի մասին ոչ մի բառ չկա․ Կարեն Վրթանեսյան Հերթական ծեծկռտուքը Նոր Նորքում. 20-25 տղա ծեծի են ենթարկել 2 երիտասարդի Խոշոր հրդեհ՝ կահույքի արտադրամասում Բեռնատարների վարորդները հայտնել են, որ վերևից է նման հրաման իջեցվել․ Գառնիկ Դանիելյան Սուրբ Սարգիս եկեղեցու դիմաց՝ դեպի ձոր իջնող աստիճանների մոտ հայտնաբերվել է տղամարդու մարմին Թրամփի նստավայր ներխուժելու փորձ կատարած տղամարդը սպանված է Խաղաղաւթյունն իրական է, եթե այն վաստակել ես պարտադրելով. Հասրաթյան Հայր Ռուբենը հավատացյալներին փոխանցեց Արտաքսման կիրակիի խորհուրդը Նախկին դատախազը ինքնասպանություն է գործել՝ նետվելով կամրջից Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքից հատված Իշխանությունը խոստացել էր տարեկան կառուցել 500 կմ ճանապարհ, իրականությունն այլ է․ Առաքելյան ԱՄՆ-ում Թրամփին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալիևի խուլիգաններին Վարժարանի շրջանավարտ Արթուր Գինոսյանը մահացել է Լարված իրավիճակ՝ Բաբաջանյան փողոցում․ բնակիչները բողոքում են «Նոր Երևան» թաղամասի ճանապարհային նախագծից Պեսկովը սպառնացել է Էստոնիային միջուկային հարվածով Վեհափառ Հայրապետը հրաժարվել է ցուցմունք տալ. փաստաբան Իրանցի պաշտոնյան չի բացառել ԱՄՆ-ի հետ միջանկյալ համաձայնության հասնելու հնարավորությունը․ Reuters Ռուսաստանից Հայաստան 3 չվերթ է չեղարկվել Արտաքսման կիրակին պատմական էր Փաշինյանի համար․ նրա ներկայությամբ պատարագին հնչեց Վեհափառի անունը Սևան-Երևան ճանապարհին քաղաքացիներ են վրաերթի ենթարկվել․ բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է տնտեսագետ, կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Փետրվարի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am