Ուղիղ. Aurora dialogues. թարմացվող (տեսանյութ, լուսանկարներ)
Aurora dialogues քննարկումների հաջորդ թեման միջազգային մարդասիրական համայնքում կանանց դերի մասին էր: ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան Նենսի Սոդերբերգը հայտարարեց, որ կանանց դերը հասարակությունում շատ կարեւոր է. «Ես չեմ ասում որ կանայք ավելի լավն են քան տղամարդիկ, կան տղամարդիկ, որ շատ հաջողակ են, բայց ապացուցված է, երբ կանայք ավելի շատ են ներգրավված քաղաքականությունում, պատերազմներն են քիչ, տնտեսությունն ավելի լավ է զարգանում, իսկ երեխանները ավելի լավ են կրթվում»:








