ՍԴ-ից ներքին ինֆորմացիան դուրս հանողը Արման Դիլանյանն է

«Հրապարակ»-ը գրել է. «Սահմանադրական դատարանի ներքին խոհանոցը միշտ փակ է եղել: ՍԴ հիմնադրումից ի վեր այդ կառույցի նախագահ Գագիկ Հարությունյանը սովոր էր փակ աշխատել: Ասում են անգամ, որ դատարանի դատավորները որոշումների նախագծերը միայն խորհրդակցական սենյակում էին տեսնում՝ նախապես չիմանալով, թե ինչ են ընդունելու: Շատ դատավորների դա ձեռնտու էր, ոմանք, սակայն, ըմբոստանում էին, բայց, մեկ է՝ դրսում այդ մասին ոչ ոք չէր բարձրաձայնում:

Հրայր Թովմասյանի գալուց ի վեր որոշ բաներ փոխվեցին, բայց ներքին խոհանոցը, միեւնույն է, անհասանելի էր նաեւ նրա պաշտոնավարման շրջանում եւ անգամ ՍԴ աշխատակիցներին: Սակայն իրավիճակը որոշակիորեն փոխվեց, երբ ՍԴ-ում հայտնվեցին սկզբում Արման Դիլանյանը, ապա՝ Վահե Գրիգորյանը: Իմիջիայլոց, Արման Դիլանյանի՝ ՍԴ դատավոր ընտրվելու հարցում, ասում են, նշանակալի ազդեցություն են ունեցել Հրայր Թովմասյանի հետ վերջինիս վաղեմի մտերիմ հարաբերությունները: Ինչպես ասում են՝ «ոչ մի լավություն անպատիժ չի մնում»:

Այժմ ՍԴ ներքին խոհանոցից արտահոսքի դեպքերը շատացել են, եւ հաշվի առնելով այն, որ Վահե Գրիգորյանը ՍԴ աշխատանքներին չի մասնակցում, ուստի շատ բանից տեղյակ չէ, ներքին ինֆորմացիան դուրս հանողը մնում է Արման Դիլանյանը: Հատկապես վերջին ժամանակներում բավականին մեծ ճշգրտությամբ հանրությանն են ներկայացվում ներքին քննարկումները, նիստուկացը, անգամ դառնում են Հ1-ի, «Ազատություն» ռադիոկայանի ու 1in.am կայքի սեփականությունը: Երբեմն բառացի տեղեկություններ են տարածվում ՍԴ քննարկումներից, առանձին դատավորների դիրքորոշումներից եւ այլն։

Այն, որ Արման Դիլանյանն ինչ-որ ակնկալիքներ ունի նոր իշխանություններից ու ջերմ հարաբերություններ է հաստատել ինքնահռչակ «ՍԴ նախագահ» Վահե Գրիգորյանի հետ, Սահմանադրական դատարանում դրա մասին խոսում են որպես հանրահայտ փաստի: Արման Դիլանյանը նաեւ Արարատ Միրզոյանի քվոտայով Ազգային ժողովում հայտնված Վլադիմիր Վարդանյանի՝ ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարի սանիկն է, որն էլ ստանձնել է ԱԺ-ում Վահե Գրիգորյանի պաշտպանության դերը, որից սահուն հրաժարվեց անգամ իմքայլական Նիկոլայ Բաղդասարյանը:

Վահե Գրիգորյանը ՍԴ-ում շփվում է բացառապես Արման Դիլանյանի հետ, իրար կաբինետից դուրս չեն գալիս՝ ընդմիջումները միասին են անում։ Երբեմն նրանց է միանում Վլադիմիր Վարդանյանը։ Զավեշտալի փաստ․ անգամ Վահե Գրիգորյանի ավտոմենքենան լվանալու է տանում Արման Դիլանյանի վարորդը։ Իսկ ՍԴ աշխատակազմում Վլադիմիր Վարդանյանի նախկին կողմնակիցները Վահե Գրիգորյանի արտահաստիքային օգնականների գործառույթն են ստանձնել։

Այս օրերին Դիլանյանի եւ Գրիգորյանի՝ իրար կաբինետից դուրս չգալը մեկնաբանում են նրանով, որ Վահեն օգնում է կամ հենց ինքն է գրում Արման Դիլանյանի հատուկ կարծիքը՝ Ռոբերտ Քոչարյանի գործով: ՍԴ քննարկումների ժամանակ, ասում են, տպավորություն է, որ ոչ թե Արմանն է խոսում, այլ Վահե Գրիգորյանը՝ իր «խոսնակի»՝ Արման Դիլանյանի շուրթերով:

Բայց ՍԴ-ում կարծում են, որ Վահե Գրիգորյանը երկար չի մնա ՍԴ-ում, խոսում են, որ նա լրջագույն խնդիրներ ունի Նիկոլի թիմի հետ, ու Վահեին առաջ հրողը նախկինում էլ եղել են տերպետրոսյանական թեւն ու «Սասնա ծռերը», որոնց հետ հիմա էլ Նիկոլն ունի որոշակի խնդիրներ: Ու անկախ նրանից, թե ինչպես կհանգուցալուծվի ՍԴ թնջուկը, համակարգում կարծում են, որ «Վահեն գնացող է, Հրայրը՝ մնացող»: Մի նրբերանգ էլ․ եթե մինչեւ Վահեի՝ ՍԴ-ում հայտնվելը Արմանը համարվում էր Հրայրի ամենամտերիմներից մեկը, ապա դա հիմա կարելի է ասել մեծ վերապահումով: Ուստի Արմանը եւս կարող է լինել գնացողների շարքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 984 անգամ
Լրահոս
ՑԱԽԱԼ-ը հայտարարել է Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին հարվածելու մասին «Փչացած հեռախոս» աշխատողներին Լույսի առկայծում՝ մեծ խավարում. Սուրեն Սուրենյանց Իրանն ու ԱՄՆ-ն չեն ցանկանում փակել դիվանագիտական խողովակները․ իրանագետ Պաշտոնական․ ԱՄՆ փոխնախագահը կժամանի Հայաստան Հայաստանը պոտենցիալ երկիր-դրախտավայրից վերածվել է երկիր-կալանավայրի. Լիլիթ Բլեյան Ֆոն դեր Լայենը կոչ է արել անհապաղ հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը Ադրբեջանը պատրաստվում է գործարկել պանթուրքիզմի ճանապարհը, կապիտուլյանտը՝ «խաղաղասիրությունը» Փրկել են 24-ամյա աղջկա կյանքը Թուրքիայում «Մոսադ»-ի օգտին լրտեսություն իրականացնելու մեղադրանքով ձերբակալվել է երկու անձ Արարատի մարզում 47 ընտանիք դրսում մնալու վտանգի առաջ է հայտնվել Տնային կալանքը օգտագործվում է որպես որոշ ապօրինի գործերով գոլորշին մասնակի թողնելու միջոց․ իրականացվում է ապօրինի գաղտնալսում․ Աշոտյան ԱՄՆ-ում ձերբակալել են Լիբիայում 2012 թվականի ահաբեկչության կասկածյալին Երևան-Վանաձոր ավտոճանապարհին բախվել են «Toyota Rav 4»-ը և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Թուրքիայի փոխնախագահն անդրադարձել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին» Նիկոլ Փաշինյանի իշխանության գլխավոր բացթողումներից մեկը․ Առաքելյան Դուք՝ մեզ, մենք՝ ձեզ. մաքսատուրքից ազատված գործարարների նվիրատվությունները ՔՊ-ին և «Իմ քայլը» հիմնադրամին «Հագուստները ոչ թե այրված են, այլ՝ մկրատով կտրատված»․ Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով հետազոտվեցին իրեղեն ապացույցները Թուրքիան կմասնակցի Գերմանիայում կայանալիք ՆԱՏՕ-ի զորավարժությանը ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Եթե կալшնքի նախորդ ռեժիմում Միքայել Սրբազանին այցելելու հնարավորություն կար, հիմա, կարծես թե, չկա Երևանը՝ հերթական կոլապսի շեմին, սպասվում են ջրհեղեղներ, նյութական վնասներ և քաոս․ Վարագյան Մրցանակդ բարով վայելես Միքայել Սրբազանը տնային կալանքի որոշումից հետո վերադարձել է բժշկական կենտրոն
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 6-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միասին շարժումից Ժասմինա Ղևոնդյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արշակ Սարգսյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է լեզվաբան Նարինե Դիլբարյանը Փետրվարի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը Փետրվարի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի Անաստաս Իսրայելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am