Պատրաստ եմ նույնիսկ անձնական վրեժ լուծել քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Խաչիկյանից.Սոնա Աղեկյան (video)
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանի խոսքով՝ ժողովուրդը տվել էր իր վստահության քվեն Հայկ Մարությանին, որպեսզի վերջինս Երևանի առջև ծառացած խնդիրներին պատշաճ լուծում տար.«Հայկ Մարությանը ստացել էր ժողովրդի 80%-ից ավել վստահության քվե, այնպիսի վստահություն, որ անգամ ընդդիմադիր ուժերը, այդ թվում նաև մենք, չկարողանանք որևէ կերպ հարցեր բարձրացնել: Մինչդեռ տեսնում ենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանն անգործություն է դրսևորում, մասնավերապես աղբի հարցը ոչ մի կերպ չի լուծվում, իսկ երբ բողոքի ակցիաներ իրականացրեցինք, տեսանք, որ մեզ բերման են ենթարկում, մեր նկատմամբ բիրտ ուժ կիրառում»:
Սոնա Աղեկյանը նշում է նաև, որ ակցիաների ժամանակ ինքը պետական պաշտոնյայի կողմից ստացել է վնասվածք, դիմել ոստիկանություն, իսկ ոստիկանությունը գործը կարճել է:
Մանրամասները՝ տեսանյութում.
