Որն էր Լավրովի երևանյան այցի ուղերձը.Շավարշ Քոչարյան

Ռուսաստանի Դանշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երևանյան այցի ուղերձն այն է, որ քանի դեռ կրակում են Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ ու կա կրակելու վտանգ, չի կարող լինել նորմալ բանակցային գործընթաց: Հետևաբար, անհրաժեշտ է ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման գործողություններ, այս մասին ապրիլի 23-ին լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: «Լավրովն ասաց, որ ոչ միայն համանախագահների մակարդակով, այլ դիմելու են Գերմանիային` ԵԱԿՀ գործող նախագահությանը, որպեսզի այդ մեխանիզմների ներդրումը լինի»,-ասաց ԱԳ փոխնախարարը: Լրագրողների հարցին, թե արդյոք, որոշակի շրջաններ զիջելու հարց է քննարկվել Նալբանդյան-Լավրով հանդիպման ժամանակ, քանի որ ռուսական լրատվամիջոցները, հղում անելով իրենց աղբյուրներին, նման խոսակցություններ էին շրջանառում մինչ հանդիպումը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց. «Դուք հղում եք անում մամուլի վրա, ես խոսում եմ պաշտոնական բանակցությունների ու պաշտոնական արձագանքի մասին: Միշտ չէ, որ մամուլի ասածն ու պնդումները մոտ են իրականությանը, դուք առաջնորդվեք նրանով, թե ինչ ասաց Լավրովը»: Անդրադառնալով ապրիլի 22-ին Սերգեյ Լավրովի ու Էդվարդ Նալբանդյանի համատեղ ասուլիսին Լավրովի նշած առաջարկություններին ու Կազանյան փաստաթղթին` ԱԳ փոխնախարարը նշեց, որ խոսքը տարբեր հարթակների մասին է: «Կան երկու տարբեր հարթակներ, առաջինը Մադրիդան փաստաթուղթն ու դրա շուրջ բանակցություններն են, որոնք բերեցին Կազանին, որը մերժեց Ադրբեջանը: Հարթակ երկրորդ` այն առաջարկությունները, որ կապված են կրակի դադարեցման ռեժիմը ամրապնդելուն: Խոսքը գնում է նրա մասին, որ ներդրվեն միջադեպերի հետաքննության մեխանիզմներ»,-փաստեց Քոչարյանը: «Կազանի փաստաթուղթը նույն Մադրիդյան սկզբունքների հիման վրա է, չէ՞, այսինքն` որոշակի շրջաններ հանձնել ևս ենթադրվում է» հարցին ի պատասխան` Շավարշ Քոչարյանը նշեց, որ համանախագահների առաջարկած մոդելը, այո, ենթադրում է փոխզիջումներ, որը, սակայն, ՀՀ պաշտոնյաները չեն, որ պետք է իրականացնեն: «Հայաստանը երբեք չի կարող համաձայնել այդպիսի քայլի, որովհետև դա առաջին հերթին` միայն Ղարաբաղի տնօրինության տակ է, որովհետև ընդհանուր առմամբ` կարգավորման փաստաթղթի մեծամասնությունը վերաբերում է հենց Լեռնային Ղարաբաղին: Հայաստանը կա այս բանակ ցություններում, որ դրանք չընդհատվեն, բայց Ղարաբաղի փոխարեն որևէ հարց ՀՀ որևէ պաշպտոնյա չի կարող լուծել. լինի կարգավիճակի հարց, տարածքների հարց, որը այսօր բացահայտ ֆիքսված է նաև Ղարաբաղի Սահմանադրության մեջ»,-եզրափակեց նա:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Նալբանդյան գյուղի 4-րդ փողոցում բախվել են «VAZ»-ը և «Opel»-ը, հրդեհ է բռնկվել Իրանի Բուշերի ատոմակայանից ռուսաստանցի մասնագետների մեկնումը տարածաշրջանից իրականացվելու է Երևանից «Հեզբոլլահը» հայտնել է Լիբանանի հարավում իսրայելական բանակի դիրքերի դեմ գրոհների շարքի մասին Ծնողներս մեզ մեծացրել են որպես հայ եկեղեցու դերը գիտակցող ու կարևորող մարդիկ. Լեւոն Քոչարյան Էներգետիկ ճգնաժամի ֆոնին Իրաքը ակտիվացնում է Թուրքիայի և Սիրիայի ուղղությունները «Հայաստան» դաշինքը հրավիրում է երիտասարդներին հանդիպման Էրդողանը ՆԱՏՕ գլխավոր քարտուղարին հայտնել է «փակուղու» մասին՝ կապված Իրանի դեմ պատերազմի հետ Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ» NYT-ում աշխատանքի ընդունման և կրթական չափանիշները խիստ անկում են ապրել․ Թրամփ Հրդեհ՝ սուպերմարկետներից մեկի պահեստային տարածքում. այրվել են փայտե կառուցատարրեր, ստվարաթղթե արկղեր Հավատքը հզոր վահան է․ մի՛ վախեցեք, միայն հավատացե՛ք․ Արամ Ա Վեհափառ Մնացել է 48 ժամ, հակառակ դեպքում նրանց սպասվում է դժոխք. Թրամփ Մասիս-Նորամարգ ավտոճանապարհին բախվել են «Hyundai Elantra»-ն և «Mercedes»-ը․ կան վիրավորներ Իրանն արտոնել է մարդասիրական օգնություն տեղափոխող նավերի անցումը Հորմուզի նեղուցով Զելենսկին անսպասելի այցով Ստամբուլում է Սատարում ենք «Ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ» քաղաքական ուժին «Ռոսատոմ»-ի աշխատակիցներին Իրանից տարհանում են Հայաստան․ զոհ կա Տրվում է վարձով Իրաքա-իրանական սահմանի անցակետի վրա հրետանային հարձակման հետևանքով կա զոհ և վիրավորներ Իրանը հարվածել է ԱՄՆ դեսպանատանը 48 ժամ և դժոխքը կիջնի Իրանի գլխին․ Թրամփ ՀՅԴ երիտասարդները Ստամբուլում բարձրաձայնել են մի շարք առանցքային հարցեր Իրանը չի հրաժարվել Իսլամաբադում բանակցություններից. Արաղչի Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է․ այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել․ Սերժ Սարգսյան Ռուսաստանցի գիտնականներն աշխարհագրական հայտնագործություն են կատարել Անտարկտիդայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am